ՅՈՒՐԻ ՍԱՀԱԿՅԱՆ
Կյանքի 82-րդ տարում վախճանվել է բանաստեղծ, թարգմանիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, 1968 թվականից ՀԳՄ անդամ ՅՈՒՐԻ ՍԱՀԱԿՅԱՆԸ։
Ծնվել է 1937 թ. Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Չայլու գյուղում։ 1966 թ. ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը, 1971-1973 թթ. մասնակցել է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտին կից գրականության բարձրագույն դասընթացներին։ Աշխատել է Երևանի հեռուստատեսության ստուդիայում, «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթում, Հայաստանի գրքասերների ընկերությունում, «Սովետական գրող» և «Արևիկ» հրատարակչություններում։
Յուրի Սահակյանը հեղինակ է երեք տասնյակից ավելի բանաստեղծական ժողովածուների (մեծ մասը գրված մանուկների համար)։ Նրա բանաստեղծությունների հիման վրա գրվել են բազմաթիվ երգեր։
Ընթերցողների կողմից սիրված բանաստեղծությունների ու երգերի համար Յուրի Սահակյանն արժանացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի և Արցախի Հանրապետության մշակույթի և արվեստի վաստակավոր գործչի կոչումների, «Ոսկե եղեգ» պետական գրական առաջին կարգի մրցանակի, «Մովսես Խորենացի» մեդալի։
Վաստակաշատ գրողի, մանուկների և բոլոր ընթերցողների սիրելի բանաստեղծի ու բարեկամի, հրաշալի գործընկերոջ և մարդու հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների ու մտերիմների սրտերում։
ՀԳՄ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Քաղաքացիական հոգեհանգիստը՝ 26-ին, ժամը 18-ից, «Սան Լազարոս» սգո սրահում (հասցեն՝ Լուկաշին 152, Շահումյանի գերեզմանատան հարևանությամբ), հուղարկավորությունը՝ նույն հասցեից, ժամը 13.00-ին։