ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մանկապատանեկան գրքի միջազգային խորհրդի (IBBY) հայաստանյան կոմիտեն, IBBY Յամադա հիմնադրամի Yamada Fund 2015 դրամաշնորհային ծրագրի շրջանակներում, հայտարարում է պատանիների համար գրականության «Պատանիները և շրջակա միջավայրը» խորագրով մրցույթ մինչև 40 տարեկան գրողների համար: Մրցույթի շրջանակներում մասնակիցներին պատանիների համար գրականության ոլորտում միջազգային ճանաչում ունեցող գրողի եռօրյա վարպետության դասերին (ապրիլի 6-8) մասնակցելու հնարավորություն կտրվի: Ստեղծագործական փուլի ընթացքում (ապրիլի 9-ից հունիսի 4-ը), գրող-մասնակիցներին կտրվի 2 ամիս ժամանակ՝ ներկայացնելու իրենց աշխատանքները հետևյալ թեմաներից մեկով.
ա. սոցիալական միջավայր՝
«Պատանին և զգացմունքները»,
«Պատանին և ընտանիքը»,
«Պատանին և ընկերները»,
«Պատանին և դպրոցը»,
բ. բնական միջավայր՝
«Պատանին և միջավայրի աղտոտումը»
«Պատանին և կենդանիները»
«Պատանին և անտառը»
«Պատանին և բնության պահպանությունը»
Կարող են ներկայացվել արձակ և չափածո ստեղծագործություններ: Մասնագիտական ժյուրին (հունիսի 5-20) կքննարկի մասնակիցների աշխատանքները, կընտրվեն 3 լավագույնները, որոնք ծրագրի հաջորդ փուլում կնկարազարդվեն: Մրցանակը՝ գրքի տպագրություն՝ 3 լավագույն ստեղծագործությունների և նրանց համար արված նկարազարդումների հիման վրա: Մասնակցել ցանկացողները կարող են իրենց ինքնակենսագրությունը, եթե առկա են՝ հրատարակված գրքերի ցանկը, ապա և, ցանկալի է՝ վերոգրյալ թեմաներից մեկով իրենց ստեղծագործության համառոտ նկարագրությունը՝ մտահղացումը (900-ից 1800 նիշ, առանց միջակայքերի) ուղարկել ibbyarmenia@gmail.com էլ. փոստի հասցեին կամ թղթային կրիչով ներկայացնել IBBY հայաստանյան կոմիտե, հետևյալ հասցեով՝ ք. Երևան, Տերյան 42/1 (Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան, 1-ին հարկ): Զանգահարել Աննա Դիվանյանին (հեռ. 010 52 12 22), Նաիրա Աճեմյանին (հեռ. 060 271 131):
Ստացված հայտերի հիման վրա ժյուրին կընտրի 16 մասնակցի: