ՄՐՑԱՆԱԿ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԳՐՈՂՆԵՐԻՆ
26.01.2024
ՄՐՑԱՆԱԿ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԳՐՈՂՆԵՐԻՆ
Հայաստանի գրողների միությունն ու ԱՄՆ Հայ գրողների և Լրագրողների միությունը համատեղ սահմանել են ամենամյա մրցանակ՝ «Դրվատանքի մագաղաթ» անվանումով։ 2023 թվականին մրցանակի են արժանացել 8 սփյուռքահայ գրող և արվեստագետ.
Սարգիս Վահագնը (ԱՄՆ) – արձակագիր
Փանոս Ճերանեանը (Կանադա) – բանաստեղծ
Վազգեն Վանատուրը (ԱՄՆ) – բանաստեղծ
Խաչկարը (ԱՄՆ) – արձակագիր
Ռոպեր Հատտեճեանը (Թուրքիա) – արձակագիր
Իգնա Սարըսասլանը (Թուրքիա) – բանաստեղծ
Արվեստագետներ Ալլա Թումանյանը և Հովհաննես Բաբախանյանը (ԱՄՆ)։
Մրցանակները տրվում են միայն սփյուռքահայերին։ Շնորհավորում ենք, ցանկանում նոր ստեղծագործություններ։