ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ
ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի գրողների միությունը և Հայ բարեգործական ընդհանուր միությունը համատեղ հայտարարում են «Մինչև 27 տարեկան երիտասարդ ստեղծագործողների մրցանակաբաշխություն» հետևյալ անվանակարգերով՝ արձակ, պոեզիա, մանկապատանեկան գրականություն (միայն անտիպ)՝ յուրաքանչյուրի համար սահմանելով 3 մրցանակ.
պոեզիա – 1-ին, 2-րդ, 3-րդ
արձակ – 1-ին, 2-րդ, 3-րդ
մանկապատանեկան գրականություն – 1-ին, 2-րդ, 3-րդ։
Պոեզիայի համար ներկայացնել մինչև 7 բանաստեղծություն։
Արձակի համար՝ 3 պատմվածք՝ ընդհանուր 10 էջի սահմանում։
Մանկապատանեկան գրականության համար՝ մինչև 7 բանաստեղծություն կամ 3 պատմվածք՝ ընդհանուր 10 էջի սահմանում։
Նշել ծննդյան օրվա տվյալները՝ ըստ անձնագրի և բջջային հեռախոսահամարը։
Ստեղծագործություններն ուղարկել Հայաստանի գրողների միության էլ.փոստին (wua34@maul.ru) կամ ներկայացնել ՀԳՄ մշակույթի բաժին՝ Կարինե Մեսրոպյանին, յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 11-15-ը, մինչև ս. թ. օգոստոսի 25-ը։
Մրցանակները կհանձնվեն ս.թ. սեպտեմբերի 11-ին, Գրողների՝ Ծաղկաձորի ստեղծագործական տանը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅՈՒՆ