ՄՐԱԶԵ ՋԱՄԱԼ
18.11.2014
Բանաստեղծ, լրագրող, ՀԳՄ անդամ 2013 թ.
Ծնվել է 1945 թ. Ալագյազի շրջանի Ղոնդախսազ (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզ, գյուղ Ռյա-Թազա) գյուղում։ Աշխատում է “Ռյա-Թազա” թերթի խմբագրությունում որպես լրագրող։
Նրա հոդվածները տպագրվել են “Ռյա-Թազա” քրդական թերթում (Երևան), ինչպես նաև հայաստանյան և արտերկրյան քրդական մամուլում (“Ախինա վալետ”, “Քուրդիսյան ռապորտ” (Մոսկվա), իսկ բանաստեղվությունները՝ հայաստանյան և արտերկրյա քրդական ալմանախներում։ Նրա բանաստեղվությունների հիման վրա քուրդ նշանավոր երգիչները գրել են երգեր, որոնք հնչել են Հայաստանի հանրային և Քուրդիստանի ռադիոներով։
Հասցե՝
ք. Երևան 97, 16 թաղամաս, . 47/110
հեռ.՝ բն. 35-19-45