ՀԳՄ մշակույթի բաժինը (1934 թվականից՝ ակումբ, 1975-ից՝ Գրողների տուն, 2001-ից՝ մշակույթի բաժին) ստեղծվել է 1934 թ. ԽՍՀՄ Գրական ֆոնդի հայկական բաժանմունքի ենթակայությամբ, որպես գրողների միության անդամների հանդիպման, ժամանցի, գրական ստեղծագործությունների քննարկման վայր։
1975-87 թթ. Գրողների տունն ունեցել է երգչախումբ (գեղ. ղեկ.՝ Կարո Չալիկյան), թատրոն-ստուդիա (ռեժիսոր՝ Ռուբեն Մարուխյան)։ 2001 թ. առանձնանալով Գրական ֆոնդի ենթակայությունից՝ դարձել է ՀԳՄ-ի մի բաժին։
Գրողների միության մեծ դահլիճում և կլոր սրահում, ինչպես նաև Երևանում, ՀՀ մարզերում և արտերկրում ՀԳՄ մշակույթի բաժինն իրականացնում է
ա) գրական-գեղարվեստական միջոցառումներ՝ նվիրված.
– հայ դասական և ժամանակակից, սփյուռքի, արտերկրի ճանաչված գրողների հոբելյաններին,
– մանկապատանեկան գրականության շաբաթին (մարտի վերջին շաբաթը),
– Թարգմանչաց տոնին (հոկտեմբերի առաջին շաբաթ օրը),
– Գիրք նվիրելու օրվան (Հովհ. Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը)
և
– գրքերի քննարկումներ
– շնորհանդեսներ
– գրական բանավեճեր («Բանավեճի ակումբ»)
– գիտաժողովներ
– պոեզիայի ցերեկույթներ (յուրաքանչյուր ամսվա վերջին ուրբաթ օրը)
– գրական հանդիպումներ (ամեն ամսվա վերջում Երևանի դպրոցների հայոց լեզվի և գրականության ուսուցիչների հետ)
– ցուցահանդեսներ
բ) Գրական համաժողովներ
– Գրողների համահայկական (երկու տարին մեկ անգամ)
– Հայազգի օտարագիր գրողների (երկու տարին մեկ անգամ)
– Երիտասարդ գրողների (ամենամյա)
գ) տոնահանդեսներ, հիշատակումներ
– Սայաթնովյան ավանդական Վարդատոն Թբիլիսիում (Վրաստան, մայիսի վերջին կիրակին)
– Տերյանական պոեզիայի ավանդական օր Գանձայում (Վրաստան, հուլիսի նախավերջին կիրակին)
– Չարենցյան պոեզիայի օր (մարտի 13-ին, նոյեմբերի 27-ին)
– Սևակյան պոեզիայի փառատոն (Արարատի մարզ, գյուղ Զանգակատուն, հունիսի 17-ին)
այցելություններ գրողների շիրիմներին (Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն և այլ վայրեր)։