ՄԿՐՏԻՉ ՍԱՐԳՍՅԱՆ -100

ՄԿՐՏԻՉ ՍԱՐԳՍՅԱՆ -100

Հունիսի 8-ին ՀԳՄ մեծ դահլիճում տեղի ունեցավ բանաստեղծ, արձակագիր Մկրտիչ Սարգսյանի ծննդյան 100-ամյակին նվիրված գրական հանդիսություն:  Հանդիսությունը սկսվեց Մկրտիչ Սարգսյանի մասին  ֆիլմի ցուցադրությամբ, որից հետո ելույթ ունեցավ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: Նա խոսեց Մկրտիչ Սարգսյանի աշխատանքային ու գրական գործունեության մասին: Ելույթ ունեցան և Մկրտիչ Սարգսյանի կյանքին ու  ստեղծագործությանն անդրադարձան  ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Ջավախք հայրենակցական – բարեգործական միության նախագահ Շիրակ Թորոսյանը, բ.գ.դ. Պետրոս Դեմիրճյանը, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան, բ.գ.թ. Նաղաշ Մարտիրոսյանը, բ.գ.թ. Սիրուն Բաղդասարյանը, բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը, գրականագետ, թարգմանիչ Աշոտ Ալեքսանյանը և գրականագետ, «Հայաստան» հրատարակչության տնօրեն Վահագն Սարգսյանը: Հանդիսությունը վարում  էր Գայանե Սամվելյանը: Նա և Գ.Սունդուկյանի անվան պետական ակադեմիական  թատրոնի դերասանուհի Ռուզաննա Հախնազարյանն ընթերցեցին Մկրտիչ Սարգսյանի ստեղծագործություններից: Մասիս Հունանյանն ու Ջիվանու անվան աշուղական դպրոցի սաներն իրենց երաժշտական կատարումներով տոնական տրամադրություն հաղորդեցին հանդիսությանը: