Միջազգային կապերի բաժինը ստեղծվել է 2009 թ.-ին։ Այն համակարգում է համագործակցությունը այլ երկրների գրողների և գրողների միությունների հետ, կազմակերպում համաժողովներ, գրական փառատոներ ու ընթերցումներ արտերկրյա և սփյուռքահայ գրողների մասնակցությամբ։ Կապ է հաստատում արտերկրյա գրական պարբերականների հետ, կատարվում են թարգմանություններ, տպագրվում ժողովածուներ, կազմակերպվում են հայ և արտերկրյա գրողների փոխայցելություններ։
Մասնավորապես ակտիվ կապեր են հաստատվել Բելառուսի, Գերմանիայի, Հորդանանի, Չինաստանի, Ռուսաստանի, Սերբիայի, Վրաստանի, Ուկրաինայի և այլ երկրների գրողների միությունների հետ։
2009 թ. նոյեմբերի 5 -10-ը ՀԳՄ գրողների պատվիրակությունը մասնակցել է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում կայացած օտարագիր հայ գրողների III համաժողովին:
2009 թ. ՀԳՄ գրողների պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ երկրների թարգմանիչների համաժողովին, Բրատիսլավայում (Սլովակիա)՝ «Ժամանակակից գրական գործընթացներ. Սլովակիա-Հայաստան» թեմայով Կլոր սեղանին։ ՀԳՄ Կլոր սրահում տեղի է ունեցել ցերեկույթ՝ նվիրված «Իրանում գրքի և ընթերցանության շաբաթին» (իրանցի գրողների մասնակցությամբ)։ Հայ գրողները հանդիպում են ունեցել նաև բանաստեղծ, դրամատուրգ Սիլիվիան Դըյուպյուիի (Շվեյցարիա), «Կազա» շվեյցարական մարդասիրական ընկերության հետ։
2010 թվականից Հայաստանի գրողների միությունը համագործակցում է Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի «Ֆրիդրիխ-Բյոդեքեր» միության հետ, որի արդյունքում հայ և գերմանացի բանաստեղծների ստեղծագործությունները թարգմանաբար տպագրվել են առանձին գրքերով, ինչպես նաև ODA և «Արտասահմանյան գրականություն» ամսագրերում։ «Ֆրեդրիխ Բյոդեքեր» միության կողմից կազմակերպվող Միջազգային գրական ընթերցումներին մասնակցել են հայ գրողներ, գերմանացի գրողներ են հյուրընկալվել Հայաստանում և Արցախում, մասնակցել Պոեզիայի փառատոների, գրական ընթերցումների և Թարգմանչաց տոնին։
2010թ. հունիսի 28- հուլիսի 3-ը ՀՀ մշակույթի նախարարության և «Մեկ ազգ մեկ մշակույթ» հիմնադրամի համագործակցությամբ Ծաղկաձորում տեղի է ունեցել գրողների համահայկական V համաժողովը:
2010 թ. անցկացվել է վրաց գրականության շաբաթը Հայաստանում, որի շրջանակներում տեղի են ունեցել Վրաստանի ԳՄ նախագահ Մ. Գոնաշվիլու «Արևի արցունք» ժողովածուի շնորհանդեսը Գյումրիում, «Արդի վրացական արձակ» անթոլոգիայի շնորհանդեսը ՀԳՄ Կլոր սրահում։ ՀԳՄ-ն մասնակցել է «Արդի ռուս գրականության զարգացման միտումները» թեմայով քննարկմանը (հանդիպում ռուս գրողների պատվիրակության հետ) Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում։ Տարվա ընթացքում կազմակերպվել են նաև հանդիպումներ Սաքսոնիա-Անհալթի «Ֆրիդրիխ Բյոդեքեր» ԳՄ նախագահ Յու. Յանկովսկու, գրող Ալան Ուայդհորնի (Կանադա) հետ, դրամատուրգ Հասան Էրկեկի (Թուրքիա) «Շեմ» գրքի, պարսիկ բանաստեղծ Ռուդաքիին նվիրված գրքույկ-ձայնասկավառակի, «Պարսկական ժողովրդական հեքիաթներ» գրքի շնորհանդեսները։
2011 թ. հոկտեմբերի 11-15-ը Ծաղկաձորում տեղի է ունեցել օտարագիր հայ գրողների IV համաժողովը «Հայկական ճակատագիրը օտարագիր հայ գրողների ստեղծագործության մեջ» խորագրով:
ՀԳՄ Կլոր սրահում տեղի են ունեցել հանդիպումներ «Օդա» (Գերմանիա) ամսագրի խմբագիր Անդրե Շինքելի, թարգմանչուհի Լյուդմիլա Բեժենարուի (Ռումինիա), Եգիպտոսի մշակույթի փոխնախարար, բանաստեղծ Հուսամ Նասսարի հետ։ Կայացել են «Իրանը հայ գրողների աչքերով». (Գրական կամուրջներ – 3) հայ գրողների ինչպես նաև դրամատուրգների պատվիրակության այցելությունները Իրան, ՀԳՄ նախագահի այցը Գերմանիայի Դաշնություն, հայ դրամատուրգների այցը Իրան։ ՀԳՄ-ն մասնակցել է ԱՊՀ և Բալթյան երկրների թարգմանիչների 5-րդ համաժողովին։
Տարվա ընթացքում տեղի են ունեցել նաև գեղագետ Դենի դը Ռուժմոնի (Շվեյցարիա) «Սերը և Արևմուտքը», «Սիրո առասպելներ», իսպանացի գրող Գ. Գուարչի «Հայոց կտակ», Լ. Անանյանի «Վայրի կակաչ» (վրացերեն, Թբիլիսիում) գրքերի շնորհանդեսները։
2012 թ. ապրիլի 22-26-ը տեղի է ունեցել գրողների համահայկական VI համաժողովը:
2012 թ հայ գրողները հանդիպել են արաբ թարգմանիչ Նիզար Խալիլի (Խնկո Ապոր անվան գրադարանում), բանաստեղծուհի Լյուբիցա Միլետիչի (Սերբիա) հետ։ Տեղի են ունեցել Հյուսիսային Կովկասի գրողների գրական ալմանախի (թիվ 2), հայ գրականությանը նվիրված ուկրաինական «Վսեսվիտ» (Կիև) ամսագրի, Մ. Կոցյուբինսկու «Մոռացված նախնիների ստվերները» և «Հայկական պոեզիա», հայ գրականությանը նվիրված «Մուզա» (Մոսկվա) ամսագրի, պարսիկ գրող Մոլավիի «Մասնավիի պատումներ» 2-րդ և 3-րդ գրքերի, «Ուկրաինա. բանաստեղծություններ» ժողովածուի, «Ժամանակակից հայկական պոեզիա» անգլերեն, գերմաներեն և ֆրանսերեն լեզուներով ժաղովածուների, «Վերջապես անցան սառը օրերը» (սաքսոն-անհալթյան պոեզիա, գերմաներեն-հայերեն), «Արդի հայ պատմվածք» (անգլերեն), «Արդի իրանական դրամատուրգիա» (հայերեն) գրքերի շնորհանդեսները։
2013 թ. ապրիլի 16-20-ը տեղի է ունեցել «Ի սկզբանե էր բանն» խորագրով Պոեզիայի առաջին միջազգային փառատոնը, որին մասնակցել են շուրջ 30 երկրների 100 բանաստեղծ (50 մասնակից Հայաստանից ու Արցախից, 50-ը՝ արտերկրից)։
Փառատոնը կազմակերպվել էր «Երևան՝ 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք»-ի շրջանակներում՝ Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Փառատոնի շրջանակներում կայացել են ընթերցումներ, քննարկումներ, գրքի շնորհանդեսներ, հանդիպումներ արտերկրյա բանաստեղծների հետ։ Մասնակիցներն այցելել են Երևանի և Հայաստանի տեսարժան վայրեր, եղել Ծաղկաձորում, Գյումրիում, Օշականում, մասնակցել մշակութային միջոցառումներին /Տես՝ նաև «Տեսանյութեր» բաժնում/:
Հուլիսի 11-15-ը Երևանում և Ծաղկաձորում տեղի է ունեցել Օտարագիր հայ գրողների V համաժողովը՝ «Համաշխարհայնացում և ազգային ինքնություն» խորագրով:
Նոյեմբերի 26 – դեկտեմբերի 2-ը Ծաղկաձորում տեղի է ունեցել ռուսագիր գրողների համաժողովը:
Տարվա ընթացքում տեղի են ունեցել նաև հանդիպումներ բանաստեղծ Ադոնիսի (Lիբանան), իսպանացի գրող Գոնսալո Գուարչի («Այբ» կրթահամալիրում), Թուրքիայում քրդերի ԳՄ նախագահ Իրֆան Բաբաօղլուի և բանաստեղծ Շեխմուս Դիքենիի, գրող Գոհար Կասպեր-Մարկոսյանի (Էստոնիա) հետ։
2014թ. համագործակցության կապեր են հաստատվել Չինաստանի գրողների միության հետ, պայմանավորվածություն է ձեռք բերվել թարգմանության և գրքերի հրատարակման, ինչպես նաև գրողների փոխադարձ այցելությունների և նախատեսվող ծրագրերին մասնակցության վերաբերյալ:
Մարտի 21-ին՝ Պոեզիայի միջազգային օրը, ֆրանսիական «Ալյաս ֆրանսեզ» կենտրոնի հետ համագործակցությամբ՝ Հայաստանում ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում «Ալյանս ֆրանսեզ» կենտրոնում տեղի է ունեցել գրական ընթերցում հայերեն և ֆրանսերեն լեզուներով, ժամանակակից հայ բանաստեղծների մասնակցությամբ:
Ապրիլի 18-ին տեղի է ունեցել ուկրաինացի բանաստեղծ Տարաս Շևչենկոյի ծննդյան 200 ամյակին նվիրված գրական ցերեկույթ, որին մասնակցում էին նաև ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանության աշխատակիցներ:
Մայիսի 21-22-ը Մինսկում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների «Գրքարվեստ» միջազգային ամենամյա մրցույթի ժամանակ Հայաստանից ներկայացված 8 գրքեր արժանացել են մրցանակների (Հ. Թումանյան «Հեքիաթներ», ռուսերեն Ռուբեն Գևորգյանց «Փարաջանով… կոլաժ երկուսի համար«», Ռ. Իշխանյան «Պատկերազարդ պատմություն հայոց», Ֆոլքմար Գանցհորն Քրիստոնես-Արևելյան գորգը, Շ.Շմավոնյան «Արարատ», Ա. Միքայելյան «Հայոց երևելիներ», «Պարույր Սևակ: Բարի երազս՝ ձեզ, սիրելիներ», կազմող՝ Յու.Պետրոսյան, Ա Մովսիսյան «10 հայ ականավոր թագուհիներ»):
Միջազգային կապերի բաժին