ՄԻՆՉԵՎ 27 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ

ՄինչԵՎ 27 տարեկան երիտասարդ ստեղծագործողնեՐի մրցանակաբաշխությունը

Հոկտեմբերի 25-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ «Մինչև 27 տարեկան երիտասարդ ստեղծագործողներ»-ի մրցանակաբաշխության մրցանակների հանձնումը: Մրցանակաբաշխությունը կազմակերպվել էր ՀԳՄ-ի և ՀԲԸՄ «Շանթ, Կամեր Պասմաճեան» հիմնադրամի համագործակցությամբ:

ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը ողջունեց ներկաներին,  շնորհավորեց մրցանակակիր երիտասարդներին ու նրանց ապագա ստեղծագործական հաջողություններ մաղթեց: ՀԲԸՄ  ներկայացուցիչ Հովհաննես Յորդեկեանը նշեց, որ ՀԲԸՄ-ի ամբողջ պատմության ընթացքում գրականությունն ու մշակույթը  իր գործունեության առանցքում են եղել և ուրախացուցիչ է, որ բարեգործականի անդամ  բարերարների Պասմաճեան ընտանիքը այսպիսի խրախուսական մրցանակ է հաստատել  երիտասարդ ստեղծագործողներին քաջալերելու, խանդավառելու և ոգևորելու համար: Հովհաննես Յորդեկեանն ու Էդվարդ Միլիտոնյանը երիտասարդներին հանձնեցին մրցանակները.

Պոեզիա

Ալբինա Բուջատյան      – 1-ին մրցանակ

Աիդա Հարությունյան   – 2-րդ մրցանակ

Մուշեղ Տոնոյան                         – 3-րդ մրցանակ

Վովա Արզումանյան     – 3-րդ մրցանակ

Սաթենիկ Արթենյան – խրախուսական մրցանակ

Արձակ

Ամալյա Ենգոյան    – 1-ին մրցանակ

Արամ Դովլաթյան –  2-րդ մրցանակ

Գոռ Աղամիրյան     – 3-րդ մրցանակ

Սյուզաննա Գալստյան – խրախուսական մրցանակ

Էրիկ Բեկնազարյան – խրախուսական մրցանակ

Մանկագրություն

Անի Խաչատրյան   – 2-րդ մրցանակ