«ՄԵԾՆ ՆԵՐՍԵՍ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ 30-ԱՄՅԱԿԸ

«ՄԵԾՆ ՆԵՐՍԵՍ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ  30-ԱՄՅԱԿԸ

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում հունիսի 30-ին տեղի ունեցավ Արևելյան Ամերիկայի Կիլիկիո Թեմի «Մեծն Ներսես» բարեգործական կազմակերպության  30-ամյակին նվիրված հանդիսություն: Բազմաթիվ խմբեր ու անհատներ խոսեցին  կազմակերպության բարեգործական օժանդակության մասին: Ելույթ ունեցավ նաև ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը և ներկայացրեց ՀԳՄ-ի և  «Մեծն Ներսես»-ի համատեղ  «Մարդ Աստծո» գրական մրցանակաբաշխության արդյունքները: Նա նշեց նաև ժամանակակից գրականությանը օժանդակելու կարևորությունը: Էդ. Միլիտոնյանը շնորհավորեց Գերաշնորհ Տեր Անուշավան արքեպիսկոպոս Դանիելյանին,  շնորհակալություն հայտնեց «Մեծն Ներսես» բարեգործական կազմակերպությանը համագործակցության համար՝ կարևորելով մրցույթն ավանդական դարձնելու և ապագա համագործակցության գաղափարը: