Մաքսիմ Հովհաննիսյան
04.06.2020
Կյանքի 86-րդ տարում մահացել է գրող, հրապարակախոս, գրական-հասարակական գործիչ Մաքսիմ Հովհաննիսյանը։
Էդվարդ Միլիտոնյանն իր խորին ցավակցությունն է հայտնում Մաքսիմ Հովհաննիսյանի հարազատներին՝ վերջինիս մահվան ցավալի առիթով․․․
«Մաքսիմ Հովհաննիսյանն Արցախի մշակութային, հասարակական կյանքում մեծ ներդրում ունի և նրա մահն, իսկապես մեծ կորուստ է բոլորիս համար։
2019 թվականին նշեցինք Մաքսիմ Հովհաննիսյանի 85-րդ ամյակը։ Իմ ելույթում խոսեցի նրա կարևոր գործունեության մասին և բարձր գնահատանքի արժանացրի նրա դերը Արցախի հոգևոր, մշակութային և հասարակական կյանքում, ինչպես նաև հայ գրականության մեջ»․․․
Էդվարդ Միլիտոնյան