Մարգարիտ Թերզյան
05.02.2024
Մարգարիտ Թերզյան
Կյանքից հեռացել է Հայաստանի գրողների և ժուռնալիստների միությունների անդամ, բազմավաստակ թարգմանչուհի Մարգարիտ Թերզյանը:
Մարգարիտ Թերզյանը շուրջ 40 թարգմանական գրքի հեղինակ է: Թարգմանել է բուլղարերենից և ռուսերենից՝ հայ ընթերցողին ներկայացնելով բուլղար դասական և ժամանակակից գրողների ստեղծագործությունները։
Մարգարիտ Թերզյանի հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 5-ին՝ ժամը 18-ից-20-ը, «Ռոտոնդա» սգո սրահում (Դավիթ Բեկի 83)։
Հուղարկավորությունը՝ փետրվարի 6-ին՝ ժամը 13-ին, նույն տեղից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ