ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ

Բանաստեղծ, ՀԳՄ անդամ 2002թ.

Ծնվել է 1961թ. նոյեմբերի 5-ին, Մառնեուլի շրջանի Խոժոռնի գյուղում (Վրաստանի Հանրապետություն):
Ավարտել է հայկական գյուղատնտեսական ինստիտուտը և ՀՄՖ-ի ժուռնալիստիկայի բաժինը։ «Լոռու մարզ» թերթի գլխավոր խմբագիրն է (1998-ից), «Ազգ» օրաթերթի սեփական թղթակիցը Վանաձորում (1991-ից), ինչպես նաև ՀԳՄ Լոռու մարզային մասնաճյուղի «Երկունք» պարբերաթերթի խմբագիրը (1997թ.-ից): Հանրապետական գրական մամուլում տպագրվում է 1982-ից («Գարուն», «Նորք», «Գրական թերթ», «Նարցիս» և այլն):
ՀԳՄ Լոռու մարզային մասնաճյուղի նախագահն է (2009թ.-ից):
Նրա ստեղծագործությունները թարգմանաբար տպագրվել են ռուսերեն, ուկրաիներեն, լեհերեն, պարսկերեն, գերմաներեն և անգլերեն:
Հայաստանի ժուռնալիստների միության անդամ է:

ԵՐԿԵՐ

1. Հիշողության միջանցքներում (ռուսերեն), Եր., 2016:
2. Անդունդի եզրով քայլողը, Եր., 2014:
3. Որտե՞ղ են երաժիշտները, Եր., 2011։
4. Անդրադարձներ, Եր., 2001։
5. Շարունակվող մղձավանջ, Եր., 1991։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 2015 թ. արժանացել է ՀԳՄ Ավետիք Իսահակյանի անվան ամենամյա մրցանակի և «Նարցիս» անդեսի մրցանակի:
2. 2012թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի:
3. 2011թ. արժանացել է ՀՀ Մշակույթի նախարարության պատվոգրի և Հայաստանի ժուռնալիստների միության «Հավատարիմ մասնագիտությանը» ոսկե մեդալի:
4. 2009թ. արժանացել է Հայաստանի ժուռնալիստների միության «Ազդարար» ամենամյա մրցանակի։
5. 2006թ. ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ՀԳՄ-ի՝ կոռուպցիայի դեմ գրական-գեղարվեստական ստեղծագործությունների մրցույթում նրա «Դիետիկ ագռավներ» ստեղծագործությունն արժանացել է լավագույն բանաստեղծության համար սահմանված մրցանակի:
6. 1998թ-ին արժանացել է ՀԳՄ Սիմոն Սիմոնյանի անվան մրցանակի։

Հասցե՝ ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Կ. Դեմիրճյան 21/19
հեռ. բն. 4-60-17, աշխ. 2-03-20, բջջ. 093 35 44 41