ՄԱՆԱՍԵ (Կամո Ջոնրիդի Աղաբեկյան )

Բանաստեղծ, էսսեիստ, ՀԳՄ անդամ 2002 թ.

Ծնվել է 1960 թ. փետրվարի 3-ին, Արարատի մարզի Բաղրամյան գյուղում(այժմ` Արարատի մարզ)։
Անավարտ է թողել ԵՊՀ-ի փիլիսոփայական ֆակուլտետը: Աշխատակցել է ՀԳՄ «Նոր Դար» ամսագրին: ՀԳՄ Արարատի մասնաճյուղի քարտուղարն է (2008-ից):
Գրական մամուլում տպագրվել են նրա գրականագիտական և փիլիսոփայական էսսեները, ռուսերենից կատարած թարգմանությունները (Մ. Հայդեգեր, Ժ. Դերիդա, Հ. Հեսսե, Ն. Բերդյան և ուրիշներ): Նրա ստեղծագործությունները թարգմանվել են իտալերեն («Bollettario» , 2002), անգլերեն («Gitelk- knowledge», 2004):

ԵՐԿԵՐ

1. Եվ որպես Աստծո մի ալեգորիա (բանաստեղծություններ), Եր., 2004։
2. Պոետական արվեստ, Եր., 2000։
3. Պոնտացի Պիղատոսը, Եր., 1994։
4. Ձայն մարդկային (բանաստեղծություններ), 1990։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 2007 թ. արժանացել է «Նոր-դար»-ի «Նավասարդյան» մրցանակին։
2. 2001 թ. արժանացել է Պ. Սևակի անվան մրցանակի։
3. 2001 թ. արժանացել է «Գարուն» ամսագրի մրցանակի։

Հասցե՝ ՀՀ Արարատի մարզ, գյուղ Բաղրամյան, Մաշտոցի 43,
հեռ.` բն. 6-23-09, բջջ. (093) 26 89 61