Ման­կա­պա­տա­նե­կան գրքի շա­բա­թի բա­ցու­մը­ Վայ­քում

Ման­կա­պա­տա­նե­կան գրքի շա­բա­թի բա­ցու­մը­ Վայ­քում

Յու­րա­քանչ­յուր տա­րի Ման­կա­պա­տա­նե­կան գրքի շա­բա­թի բաց­ման հան­դի­սութ­յու­նը տե­ղի է ու­նե­նում հան­րա­պե­տութ­յան որևէ մար­զում: Այս ան­գամ Շա­բա­թի ճամ­փա­նե­րը տա­րան Վա­յոց ձո­րի մարզ: Մար­տի 26-ին Վայք քա­ղա­քի մշա­կույ­թի պա­լա­տում կա­յա­ցավ Շա­բա­թի բաց­ման ա­րա­րո­ղութ­յու­նը: Այդ նպա­տա­կով այս­տեղ էր ժա­մա­նել գրող­նե­րի պատ­վի­րա­կութ­յու­նը՝ ՀԳՄ ­նա­խա­գահ Էդ­վարդ Մի­լի­տոն­յա­նի գլխա­վո­րութ­յամբ: Բաց­մա­նը մաս­նակ­ցում էին  Վայ­քի քա­ղա­քա­պետ Ա­րա­գած Սաղա­թել­յա­նը, մար­զի կրթութ­յան ու մշա­կույ­թի վար­չութ­յան պետ Ար­փիար Ղա­զար­յա­նը: Վերջինս ա­սաց.

– Մենք ան­սահ­ման ու­րախ ենք, որ Վայ­քում ա­ռա­ջին ան­գամ հան­դի­պում ենք ճանաչ­ված գրող­նե­րի այս­պի­սի ներ­կա­յա­ցուց­չա­կան պատ­վի­րա­կութ­յան հետ: Այսօր մեզ հա­մար տոն է, գրքի, գրա­կա­նութ­յան տոն: Կա­րող եք հա­մոզ­վել, որ մեր մար­զում գիրք-ըն­թեր­ցող կա­պը դժվար այս ժա­մա­նակ­նե­րում ան­գամ եր­բեք չի ընդ­հատ­վել…

ՀԳՄ ­նա­խա­գահ Էդ. Մի­լի­տոն­յա­նը, ջերմ ըն­դու­նե­լութ­յան հա­մար շնորհա­կա­լութ­յուն հայտ­նե­լով վա­յոց­ձոր­ցի­նե­րին, իր ե­լույ­թում ընդգ­ծեց ընդ­հան­րա­պես գրքի, մաս­նա­վո­րա­պես՝ մա­նուկ­նե­րին ու պա­տա­նի­նե­րին հաս­ցեագր­ված գրա­կա­նութ­յան առա­քե­լությու­նը նրանց աշ­խար­հա­ճա­նա­չութ­յան, կրթութ­յան ու դաս­տիա­րա­կութ­յան գոր­ծում: Մեր ժա­մա­նակ­նե­րում ստեղծ­վում է հրա­շա­լի տա­րա­ժանր գրա­կա­նութ­յուն, և մենք՝ բո­լորս, հա­մա­տեղ ջան­քե­րով պար­տա­վոր ենք քա­րոզ­չա­կան հա­մա­պա­տաս­խան մի­ջոց­նե­րով այդ գրա­կա­նութ­յու­նը հա­սա­նե­լի դարձնել նաև ե­րե­խա­նե­րին, առա­վել ևս՝ ­մար­զե­րում ապ­րող ե­րե­խա­նե­րին: Ա­պա ելույթ ունեցան գրող­նե­ր Լիպա­րիտ Սարգս­յա­նը, Եր­վանդ Պետ­րոս­յա­նը, Ղու­կաս  Սի­րուն­յա­նը, Լյուդ­վիգ Կա­րա­պետ­յա­նը, Ա­նուշ Վար­դան­յա­նը, Վառ­լեն Ա­լեք­սան­յա­նը, Սա­թե­նիկ Ղա­զար­յա­նը, Նո­րայր Գրի­գոր­յա­նը (ում հըն­թացս հանձն­վեց ՀԳՄ ­Վախ­թանգ Ա­նանյա­նի ան­վան մրցա­նա­կը՝ տար­վա լա­վա­գույն ման­կա­կան գրքի հա­մար), ՀԳՄ­ ան­դամ վա­յոցձոր­ցի բա­նաս­տեղծ Վարդ­գես Խա­նո­յա­նը: Ներ­կա­նե­րը նրանց ջեր­մո­րեն ըն­դու­նե­ցին՝ ունկնդ­րե­լով յու­րա­քանչ­յու­րի ող­ջույ­նի խոսքն ու հե­ղի­նա­կա­յին ա­ռան­ձին ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­ներ՝ ի­րենց իսկ ներ­կա­յաց­մամբ: Հե­տո գրող­ներն ըն­թեր­ցող­նե­րին նվի­րե­ցին վեր­ջին տա­րի­նե­րին հրա­տա­րակ­ված ի­րենց գրքերից: ՀԳՄ ­մա­նա­կա­պա­տանե­կան գրակա­նու­թյան բա­ժան­մուն­քի նա­խա­գահ, «Ծի­­­ծեռ­նակ» հան­դե­սի գլխա­վոր խմբա­գիր Ա­նուշ Վար­դան­յանը հան­դեսի հեր­թա­կան հա­մա­րի օ­րի­նակ­ներ տրա­մադ­րեց Վայ­քի դպրոց­նե­րին:

Հա­ջորդ օ­րը գրող­նե­րը  Ջեր­մուկ քա­ղա­քում նույն­պես հան­դի­պում ու­նե­ցան ըն­թեր­ցող­նե­րի հետ: