ՄԱՂՎԱԼԱ ԳԵՈՒՐԿՈՎԱ (ՍԱՀԱԿՅԱՆ)
ՄԱՂՎԱԼԱ ԳԵՈՒՐԿՈՎԱ (ՍԱՀԱԿՅԱՆ)
Կյանքի 77-րդ տարում վախճանվել է թարգմանչուհի, 1997 թվականից ՀԳՄ անդամ Մաղվալա Գեուրկովան (Սահակյան)։
Մ. Գեուրկովան ծնվել է Թբիլիսիում (Վրաստան), ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի դասական բանասիրության ֆակուլտետը, այնուհետև ՀՍՍՀ ԳԱ ասպիրանտուրան։ 1968-ից հաստատվել է Երևանում։ Զգալի է Մ. Գեուրկովայի ներդրումը հայ և վրաց դասական և ժամանակակից գրողների ստեղծագործությունների թարգմանության, հայ-վրացական բարեկամական, գրական-մշակութային կապերի ամրապնդման գործում, որի համար Հայաստանում և Վրաստանում նա արժանացել է մի շարք հեղինակավոր պարգևների ու մրցանակների։
Ճանաչված թարգմանչուհու հիշատակը վառ կմնա մեր սրտերում։
ՀԳՄ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Մ. Գեուրկովայի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 22-ին, ժամը 18.00-ից, Միքայելյանի անվան հիվանդանոցի հարևանությամբ գտնվող Սգո սրահում։