ՀՈՒՇ-ՑԵՐԵԿՈՒՅԹ՝ ՆՎԻՐՎԱԾ ՄԱՔՍԻՄ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ

հուշ-ցերեկույթ՝  նվիրված  Մաքսիմ ՀովհաննիսյանիՆ

Հոկտեմբերի 8-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ արձակագիր, հրապարակախոս, թարգմանիչ  Մաքսիմ Հովհաննիսյանի ծննդյան 90-ամյակին նվիրված հուշ-ցերեկույթ:

ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը խոսեց Մաքսիմ Հովհաննիսյանի մասին՝ որպես գրող և Արցախյան պայքարում մեծ դերակատարում ունեցած մտավորական: Ելույթ ունեցան ՀԳՄ քարտուղար Նորեկ Գասպարյանը, արցախցի գրողներ՝ բանաստեղծուհի, արձակագիր  Նվարդ Ավագյանը, բանաստեղծուհի, գրականագետ Ալիսա Բաղդասարյանը, արձակագիր Համլետ Մարտիրոսյանը,  բանաստեղծուհի Ծովինար Բաղդասարյանը,  բանասեր, թատերագետ Կարինե Ալավերդյանը, լրագրող, արձակագիր Նվարդ Ալեքսանյանը, Արցախի և այժմ  Հայաստանի հանրային ռադիոյի լրագրող Վարդուհի Բաղդասարյանը: Մաքսիմ Հովհաննիսյանի դուստր Գոհար Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց կազմակերպված ցերեկույթի և հնչած ելույթների համար և տեղեկացրեց, որ շուտով կհրատարակվի իր հոր ստեղծագործությունների երկհատորյակը: Ցերեկույթը վարում էր արձակագիր Ալիս Հովհաննիսյանը: Ցերեկույթի ընթացքում Ալիսա Բաղդասարյանն ընթերցեց Մաքսիմ Հովհաննիսյանի ստեղծագործություններից: