ՀՈՒՇԻ ԹԵՎԵՐՈՎ

ՀՈՒՇԻ ԹԵՎԵՐՈՎ
Նոյեմբերի 29-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ արցախցի բանաստեղծուհի Ծովինարի (Ծովինար Բաղդասարյան) «Հուշի թևերով» ռուսերեն – հայերեն գրքի շնորհանդեսը: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը շնորհավորեց հեղինակին՝ ասելով, որ Ծովինարը կարողանում է իր գրքի միջոցով հաղթահարել արցախյան կորուստների ցավն ու հույս ներշնչել: Շնորհանդեսը վարում էր բանաստեղծուհի, գրականագետ Ալիսա Բաղդասարյանը: Ելույթ ունեցան Արցախի գրողների միության նախագահ, այժմ՝ ՀԳՄ քարտուղար Նորեկ Գասպարյանը, գրքի թարգմանիչ Լևոն Բլբուլյանը, արձակագիր Ալիս Հովհաննիսյանը, բանաստեղծ Սոկրատ Խանյանը, գրքի խմբագիր Մելանյա Արզումանյանը, բանաստեղծ Հակոբ Հարությունը, Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը, Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարինե Ալավերդյանը և Արցախի պետական համալսարանի դասախոս Արզիկ Մխիթարյանը: Ելույթներում հնչեցին մաղթանքներ՝ ուղղված հեղինակին ու արցախցիներին. ստեղծագործական ուժ, կորով, այնպիսի օրեր ու հանգամանքներ, որ ծնված ստեղծագործություններն ավելի շատ լույս, հույս ու հավատ ունենան իրենց մեջ: Ավարտին ելույթ ունեցավ Ծովինար Բաղդասարյանը՝ շնորհակալություն հայտնելով հնչած ելույթների ու մաղթանքների համար: