ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՐԱՆՅԱՆ

Արձակագիր, ՀԳՄ անդամ 2003թ.

Ծնվել է 1963թ. մայիսի 7-ին, Մասիսի շրջանի Դարակերտ գյուղում (այժմ՝ ՀՀ Արարատի մարզ)։
Ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի թատերագիտության բաժինը։ Աշխատել է հանրապետական մամուլում։ Այժմ «Երկիր» շաբաթաթերթի մշակութային էջի պատասխանատուն է։ Բազմաթիվ հոդվածների, ակնարկների, ուսումնասիրությունների հեղինակ է (գրականություն, թատրոն և այլն)։ 1995թ. Բեռլինի «Literatur werk chat» կազմակերպության հրավերով «Պատերազմը և գրականությունը», «Մշակույթի դերը պատերազմների կանխարգելման գործում» թեմաներով դասախոսություններ է կարդացել Գերմանիայում։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են գերմաներեն, ռուսերեն, ֆրանսերեն, պարսկերեն։ 2004թ. նոյեմբերին Թեհրանում բեմադրվել է Հ. Երանյանի «Կույրերը» պիեսը (պարսկերեն)։ Նույն պիեսը հրատարակվել է Թեհրանում։

ԵՐԿԵՐ

1. Ողորմություն Ֆրոսյային (պատմվածքներ), Եր., 2013։
2. Ամենագեղեցիկ հարվածը (վեպ), Եր., 2010։
3. Մարդահամար (վեպ, պատմվածքներ, պիեսներ), Եր., 2008։
4. Զինադադար, Եր., 2005։
5. Միակ ոտնահետք, Եր., 1999։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 2010 թ. «Ամենագեղեցիկ հարվածը» գիրքն արժանացել է «Արդի հայ արձակ. 21-րդ դար» մրցանակաբաշխության առաջին մրցանակի։

Հասցե՝ ՀՀ Արարատի մարզ
գյուղ Դարակերտ, Միրզոյան 14,
հեռ. բջջ. 093-38-82-20