ՀԵՆՐԻԿ ԲԱԽՉԻՆՅԱՆ

Գրականագետ, թարգմանիչ, բան. գիտ. դոկտոր, ՀԳՄ անդամ 2002 թ.

Ծնվել է 1948 թ. փետրվարի 17-ին, Թբիլիսիում։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ‎ֆակուլտետը, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրան։ Աշխատել է նույն ինստիտուտի հայոց լեզվի և միջնադարյան գրականության բաժնում (1976-2006 թթ.)։ Եղել է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրենը (1992-2011 թթ.)։ Հեղինակ է 25 գրքի (15-ը՝ թարգմանական) և հարյուրից ավելի հոդվածների, որոնք հիմնականում վերաբերում են հայ միջնադարյան գրականությանը։ Կազմել է շարականների, Գրիգոր Նարեկացու գանձերի ու տաղերի, Սայաթ-Նովայի խաղերի, Ներսես Շնորհալու ժամերգերի, Պաղտասար Դպիրի, Գրիգորիս Աղթամարցու, Կոնստանդին Երզնկացու չափածո երկերի ժողովածուներ։ Հեղինակ է 9-րդ (10-րդ) դասարանի «Հայ գրականություն»՝ 1993 թվականից բազմիցս վերահրատարակված դասագրքի (միջնադարյան գրականության բաժին)։

ԵՐԿԵՐ

2. Շարականի գրապատմական ուղին, Եր., 2012։
3. 15-րդ դարի հայ գրականությունը, Եր., 2004։
4. Պաղտասար Դպիր, Տաղեր, Եր., 1999։
5. 17-18-րդ դարերի հայ գրականությունը, Եր., 1999։
6. Սայաթ-Նովա, Կյանքը և գործը, Եր., 1988։

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (‎ֆրանսերենից)

1. Շառլ Բոդլեր, Էսթետիկա, քննադատություն, Եր., 1999։
2. Ռոլանդի երգը, Եր., 1995։
3. Պոլ Վեռլեն, Ընտիր բանաստեղծություններ, Եր., 1995։
4. Շառլ Բոդլեր, Չարի ծաղիկներ, Եր., 1990։
5. Նիկոլա Բուալո, Քերթողական արվեստ, Եր., 1980։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 2010 թ. պարգևատրվել է Ֆրիտյո‎ֆ Նանսենի ոսկե հուշամեդալով։
2. 2008 թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի։
3. 2008 թ. արժանացել է ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի։

Հասցե՝ Երևան 38, Էստոնական 7, բն. 9
Հեռ.՝ բն. 39-54-87, բջջ. 094 75 75 44