ՀԱՍՄԻԿ ՍԻՄՈՆՅԱՆ

Բանաստեղծ, ՀԳՄ անդամ 2007 թ.

Ծնվել է 1987 թ. մարտի 7-ին, Երևանում:
Ավարտել է Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետը, Կովկասի ինստիտուտի լրագրության բաժինը:
Տպագրվել է «Գրական թերթ», «Գրեթերթ», «Եղիցի լույս», «Գարուն», «Նարցիս», «Ցոլքեր», «Ինքնագիր», «Հետք» և այլ թերթերում ու ամսագրերում, այդ թվում` «Գրանիշ» և «Հետք» ինտերնետային կայքերում։
Պարբերաբար մասնակցել է Ծաղկաձորում անցկացվող երիտասարդ գրողների ամենամյա խորհրդաժողովներին, ինչպես նաև Արցախում և Ջավախքում տեղի ունեցող գրական միջոցառումներին։ մասնակցել է նաև Ֆրանսիայում բանաստեղծների 11-րդ բիենալեին (2011 թ.):

ԵՐԿԵՐ

1. Թափթփված սենյակներ, Եր., 2010։
2. Լուսնոտ բառեր, Եր., 2005։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 2010 թ. արժանացել է «Գրեթերթի» մրցանակի` «Պոեզիա» անվանակարգում։
2. 2008 թ. արժանացել է «Գրեթերթի» մրցանակի` «Հրապարակախոսություն և ակնարկ» անվանակարգում։
3. 2007 թ. արժանացել է Հրանտ Մաթևոսյանի անվան կրթաթոշակ-մրցանակի։
4. 2006 թ. արժանացել է Հակոբ Կարապենցի անվան մրցանակի։
5. 2006 թ. արժանացել է ՀՀ Նախագահի երիտասարդական մրցանակի «Գրականություն» բնագավառում։

Հասցե՝ Երևան 12, Հր. Քոչարի 19, բն. 24
հեռ.` բն. 27-65-55, բջջ. (093) 24 98 20