ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
2014 թվականի ընթացքում ՀԳՄ Սյունիքի մասնաճյուղի կողմից (ըստ ամիսների) կատարած աշխատանքները`
Հունվար
1.Համատեղ խորհրդակցություն Սյունիքի հայագիտական հետազոտությունների կենտրոնում «1988թ.Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի պատմական որոշման արձագանքները Սյունիքում» թեմայով:
Զիլֆուղարյան, Ծատուրյան:
Փետրվար
1. Գորիս քաղաքի հիմնը գրելու առթիվ հայտարարված մրցանակաբաշխություն-հավաք, Գորիսի ստեղծագործողների մասնակցությամբ:
Մարտ
1.Բանաստեղծ Ապետնակ Գրիգորյանի «Անթեղած կրակներ» գրքի շնորհանդեսը:
2. Սյունիքի ստեղծագործողների հանդիպումը N կորպուսի զինվորականության հետ: Գրքերի նվիրատվություն:
3.Հանդիպում Կապանի թատրոնի դերասանախմբի հետ(տնօրեն Կամո Արզումանյան): Ա. Ծատուրյանի «Մի կրակեք հայերի վրա» պիեսի քննարկում:
Ապրիլ
1.Սյունիքի մարզի մինչև 25 տարեկան ստեղծագործողների հավաք «Երախայրիքներ» գրքի կապակցությամբ:
Մրցանակաբաշխություն-
1.Աղավնի Նավասարդյան-II տեղ (Կապան)
2.Անահիտ Մարգարյան-II տեղ (Սիսիան)
3.Գարիկ Հովակիմյան- III տեղ(Գորիս)
4.Նունե Մաթևոսյան-III տեղ (Կապան)
5.Քրիստինե Դինգչյան-III տեղ (Գորիս)
6.Վահան Հակոբջանյան-III տեղ (Սիսիան)
7.Հասմիկ Գրիգորյան-III տեղ (Կապան)
8.Հասմիկ Անդրանիկի Գրիգորյան-III տեղ (Գորիս):
Հավաստագրերի և շնորհակալագրերի հանձնում:
Մայիս
1.Նշանավոր արձակագիր Սուրեն Այվազյանին նվիրված գրական-երաժշտական միջոցառում Ա. Ծատուրյանի «Մեր Այվազյանը» գրքի առթիվ, Գորիսի համալսարանի «Միրհավ» գրական խմբակի մասնակցությամբ (ղեկավար բանասիրական գիտությունների թեկնածու Թ. Մարության):
2.Այց (ընթերցումներ, ասմունք) արձակագիր Սուրեն Այվազյանի գերեզմանին` մահվան օրվա կապակցությամբ:
3.Այց-հիշատակի օր Սերո Խանզադյանի տուն- թանգարան:
Ծառատունկ թանգարանամերձ բակում:
Հունիս
1.«Բակունցյան օրեր» Գորիսում: Գրական- երաժշտական միջոցառումների շարք: Գորիսի համալսարանի «Միրհավ» գրական խմբակի, Բակունցի անվան դպրոցի աշակերտների, ՀԳՄ Սյունիքի մասնաճյուղի ստեղծագործողների մասնակցությամբ:
2.Ստեղծագործական հանդիպումներ Գորիս քաղաքի և գյուղերի մի քանի դպրոցների կոլեկտիվների հետ ղարաբաղյան ազատամարտում զոհված ազատամարտիկ Արթուր Միրումյանին նվիրված Լիդա Հախվերդյանի «Հուշարձան որդուս» գրքի թեմաներով:
3.Երկու հանդիպում- Խնձորեսկի տանկային զորամասի զինվորների և Տեղ գյուղի դպրոցի կոլեկտիվի հետ Արկադի Ծատուրյանի «Թուրուսի խութի գրավումը» գրքի շուրջ, գրքի գլխավոր հերոս, ազատամարտիկների ջոկատի հրամանատար, գնդապետ Մելիքսեթ (Մելո) Պողոսյանի մասնակցությամբ:
Հուլիս
1.«Լռությունս ճաք է տվել» գրքի հեղինակ, բանաստեղծուհի Դուխիկ Հայրապետյանի հանդիպումն իր ընթերցողների հետ: (Գորիսի կենտրոնական գրադարան, «Լաստ» հեռուստակայան, ՀԳՄ Սյունիքի մասնաճյուղ):
2.Հանդիպում (մեծարման երեկո) չորս գրքի հեղինակ 85-ամյա Սիմոն Սիմոնյանի հետ իր հարազատ ծննդավայր Կոռնիձոր գյուղի համայնքում:
Օգոստոս
1.Հայ մեծ բանաստեղծ Համո Սահյանին նվիրված ստեղծագործական երեկո, Գորիսի կենտրոնական գրադարանի և ՀԳՄ Սյունիքի մասնաճյուղի մասնակցությամբ:
2.Հանդիպում սահյանագետ Շչորս Դավթյանի հետ Լոր գյուղում:
3.Հանդիպում Սյունիքի մամուլի ակումբի լրագրողների հետ «Գորիսապատում» գրքերի լույս ընծայման առթիվ:
Սեպտեմբեր
1.Ստեղծագործական հանդիպում Գորիսի համալսարանի բանասիրական բաժնի ուսանողների հետ:
2.Սյունիքի մանկագիրներ Սուսաննա Մինասյանի և Դուխիկ Հայրապետյանի հանդիպումը Գորիսի ավագ դպրոցի աշակերտների հետ:
3.Մանկագիր Սուսաննա Մինասյանը Գորիսի Վազգեն Սարգսյանի անվան մանկապարտեզում:
4.«Սյունյաց երկիր» թերթի հյուրն է բանաստեղծ, արձակագիր, բանահավաք Արկադի Ծատուրյանը:
Հոկտեմբեր
1.Հակոբ Մանվելյանի «Քաջերի օրրան,Խնձորեսկ» գրքի շնորհանդեսը, Մանվելյանի հարազատների մասնակցությամբ:
2.Հավաք-հիշատակի օր`նվիրված վաղամեռիկ բանաստեղծ Ալբերտ Իսաջանյանին (Համալսարանի «Միրհավ» գրական խմբակ, Բակունցի տուն-թանգարան,կենտրոնական գրադարան, ՀԳՄ Սյունիքի մասնաճյուղ,քաղաքապետարան):
Նոյեմբեր
1.Արկադի Ծատուրյանի «Գորիսապատում» 4-րդ գրքին նվիրված հավաք-քննարկում (Սյունիքի հայագիտական հետազոտությունների կենտրոն, Գորիսի համալսարան, ՀԳՄ Սյունիքի մասնաճյուղ):
Դեկտեմբեր
1.Նախատեսված են ստեղծագործական հանդիպումներ Սյունիքի դպրոցներում:
2.«Գրական ակումբի» հիմնադրում սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու սարկավագ Հրայր Լալայանի ղեկավարությամբ: