ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ
Հայաստանի գրողների միության Տավուշի մասնաճյուղն առաջնորդվելով Հ.Գ.Մ կանոնադրությամբ:
ՀՀ-ում գործող օրենքներով և իր աշխատանքային պլաններով` 2014 թ թվականին ծավալել է հետևյալ գործունեությունը.
28.01-Ստեղծագործական խմբով այցելություն Նոյեմբերյանում տեղակայված ,,Ն,, զորամաս:
Հանդիպում հրամկազմի և զինվորների հետ,նվիրումը` հայոց բանակի կազմավորման օրվան:
19.02- Գեղարվեստական գրականության նվիրատվություն Նոյեմբերյանի գնդին:Նվիրվեցին Հ.Գ.Մ-Ի անդամներ Ս.Բեգլարյանի ,Զ.Պետրոսյանի , Ս.Պողոսյանի,ինչպես նաև տասնյակ քաղաքացիների կողմից տրամադրված հարյուրավոր գրքեր:
21.03 – Պոեզիայի ցերեկույթ Նոյեմբերյան քաղաքի մշակույթի պալատում և Ջուջեվանի,Բաղանիսի դպրոցներում նվիրված պոեզիայի միջազգային օրվան:Մասնակցեցին Հ.Գ.Մ մարզում բնակվող անդամներ և մի շարք ստեղծագործողներ:
24.04-Թատերականացված միջոցառում ի հիշատակ եղեռնի օրվան:
Սցենարը ` Սամվել Բեգլարյանի,ձևավորումը և բանաստեղծությունների շարքը` Զավեն Պետրոսյանի,ասմունքող և վարող դերասանուհի Նաիրա Աբրահամյան:
28.05- Հ.Գ.Մ անդամ գրողների այցը Նոյեմբերյանի զորամաս և Տեխնիկա
կան ուսումնարան:Հայրենասիրական բանաստեղծությունների ընթերցանություն Զավեն Պետրոսյանի և ուսումնարանի սաների
կողմից:
01.06- ,,Սուրբ Հովհաննես,, եկեղեցու բացման և օծման արարաողություն
Կողբ գյուղում` հանրապետության նախագահի պատվելի մասնակցությամբ:
Սցենարը` Սամվել Բեգլարյանի:Հոգեվոր պոեզիայի ընթերցանու թյամբ հանդես եկան Սուրեն Պողոսյանը և Զավեն Պետրոսյանը:
25.06-Հ.Գ.Մ մասնաճյուղի անդամների ժողով: Օրակարգում.
1-ին կիսամյակի գործունեության ամփոփում և երկրորդ կիսամյակի անելիքների ծրագրում
27.07 ,,Սիրո,ծաղկունքի և սարերի ամառ,, միջոցառումների շաբաթ
նվիրված վարդավառին,հանդիպումներ ամառանոցներում
01.09- Մարզի բոլոր Հ.Գ.Մ անդամները,յուրաքանչյուրն իր բնակավայրում
մասնակցել և ելույթ է ունեցել ,,առաջին զանգի,, միջոցառումներին.
05.10-Տարածաշրջանային միջոցառում նվիրված ուսուցչի օրվան:Տոնի արարողատեղի /մշակույթի պալատ/ նկարչական ձև ավորումը` Զավեն.
Պետրոսյանի:Ցերեկույթի ժամանակ բանաստեղծությունների ընթերցանությամբ հանդես եկան Ս.Բեգլարյանը,Զ.Պետրոսյանը, Ս.Պողոսյանը,բազմաթիվ այլ ստեղծագործողներ:
31.10-Պոեզիայի ցերեկույթ ,,Լոռի և Տավուշ,, Հ.Գ.Մ սրահ
25-30.12 -Մարզի գրողները մասնակցություն կունենան Ամանորյա հանդիսու թյուններին ,ամանորյա խոսք,բանաստեղծություններ:
Հ.Գ -Այս բոլոր միջոցառումների մասին ժամանակին իրազեկվել է Հ.Գ.Մ
նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:Միջոցառումները իրականացվել են
անձնական ծախսերով, իմանալով Հ.Գ.Մ-ի ֆինանսական ծանր վիճակը: