«ՀԱՆՈՒՆ ՀԱՅԻ ՀԱՐԱՏԵՎՄԱՆ» ԳՐԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՆՈՒՆ ՀԱՅԻ ՀԱՐԱՏԵՎՄԱՆ» ԳՐԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի գրողների միությունը և «Մեծն Ներսես» բարեսիրական կազմակերպությունը հայտարարում են «Հանուն հայի հարատևման» գրական մրցանակաբաշխություն Հայաստանի Գրողների միության անդամների համար։

Նպատակն է օժանդակել հայ գրողին, խթանել ժամանակակից հայ գրականության բնականոն ընթացքը, հայ ընթերցողին ներկայացնել լավագույն գրական ստեղծագործություններ։

Թեման՝ Հայրենիքը, հայ մարդն ու ընտանիքն իբրև արարող և միավորող ուժ, հայ ինքնության, ազգային նվիրումի և հարատևման աղբյուր։

Ներկայացնել անտիպ ստեղծագործություններ՝ ՝ ոչ մի կերպ չհրատարակված, հետևյալ 3 ժանրերում.

  1. Արձակ-վիպակ կամ երեք պատմվածք/մինչև 40 էջ/
    1. Պոեզիա -պոեմ կամ բանաստեղծական շարք/մինչև 15 էջ/
    1. Մանկապատանեկան– հեքիաթ, պատմվածք կամ բանաստեղծական շարք /մինչև 15 էջ/

Յուրաքանչյուր ժանրում նախատեսված է 4 մրցանակային տեղ՝

1-ին՝ յուրաքանչյուրին 180 000 դր․

2-րդ՝ յուրաքանչյուրին  120 000 դր․

3-րդ՝ յուրաքանչյուրին 100 000  դր.

Խրախուսական՝յուրաքանչյուրին 80 000 դր.։

Աշխատանքներն ընդունման վերջնաժամկետ` 16.06.2025

Գործերը ներկայացնել միայն մեկ ժանրում։

Աշխատանքներն ընդունվում են տպագիր, երեք օրինակից, փակ ծրարով, վրան կեղծանուն։

Գործերը հանձնել Հայաստանի գրողների միություն, գործերի կառավարիչ Հեղինե Նազարյանին՝ յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 11.00-15.00, հեռախոս՝ 56-45-70։

ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ԱՄՓՈՓՈՒՄԸ ՝  Հայաստանի Գրողների միությունում  2025 թ. հուլիսի 4-ին, ժամը 14-ին։