ՀԱՆԴԻՊՈՒՄ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

Հուլիսի 17-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ հանդիպում սփյուռքահայ ուսուցիչների հետ: Սփյուռքահայ ուսուցիչները Հայաստանում են՝ մասնակցելու «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի կազմակերպած վերապատրաստման ծրագրին: Կային 50 ուսուցիչներ՝ 14 երկրից: Միջոցառումը վարում էր «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը ողջունեց ուսուցիչներին: Իր ելույթում նա  կարևորեց  ուսուցիչների աշխատանքը նոր սերնդի կրթության, սփյուռքում հայապահպանության հարցում՝  նշելով  ժամանակակից գրողների ճանաչման, նրանց գրքերի ընթերցանության և կենդանի հաղորդակցության անհրաժեշտության մասին: Էդ. Միլիտոնյանը ուսուցիչներին գրքեր և «Ծիծեռնակ» ամսագրեր նվիրեց: Ուսուցիչներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին գրողներն: Ելույթ ունեցան և ուսուցիչների հարցերին պատասխանեցին Արևշատ Ավագյանը, Ալիս Հովհաննիսյանը և Սաթենիկ Ղազարյանը: Ուսուցիչների կողմից առաջարկություններ եղան ՀԳՄ-ի հետ համատեղ ծրագրերի իրականացման համար: