ՀԱՆԴԻՊՈՒՄ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ

Հունվարի 30-ին Հայաստանի գրողների միություն այցելեց

 ՀՀ-ում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Լուկաս Ռոզենկրացը և հանդիպեց ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի հետ: Պարոն  Ռոզենկրացը տեղեկացրեց Շվեյցարիայում բնակվող ծագումով հայ գրող Հարի Կումրույանի Հայաստան այցելության մասին: Քննարկվեց  ՀԳՄ-ում նրա հետ  հանդիպման կազմակերպման և նրա «Վտանգավոր լռություն» ֆրանսերեն  վեպի  հայերեն թարգմանության ներկայացման հարցը: Հարի Կումրույանը արձակագիր է, գրում է նաև պատանիների համար, նրա ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն, ռուսերեն և հայերեն: Էդվարդ Միլիտոնյանը ներկայացրեց Հայաստանի գրողների միության աշխատանքը և իրականացվող ծրագրերը: Լուկաս Ռոզենկրացը ներկայացրեց դեսպանատան նախաձեռնությամբ Հայաստանում իրականացվող մշակութային ծրագրերը: Հանդիպման ընթացքում Էդվարդ Միլիտոնյանն ու Լուկաս  Ռոզենկրացը խոսեցին հայ և շվեյցարական մշակութային ու գրական առնչությունների, ինչպես նաև փոխադարձ ճանաչողության ու գրականության թարգմանության մասին և պայմանավորվեցին համագործակցել :