Հանդիպում «Մեր Օսեթիան.Էրեբունի» գրքի հեղինակների հետ
Հանդիպում «Մեր Օսեթիան.Էրեբունի» գրքի հեղինակների հետ
Օրերս ՀԳՄ-ում հյուրընկալվեցին «Մեր Օսեթիան. Էրեբունի» գրքի հեղինակ Անդրեյ Դոնչենկոն և գրքի դիզայներ Նինա Էրանոսովան:
Գիրքը Հյուսիսային Օսեթիայի Վլադիկավկազ և Մոզդոկ քաղաքներում գործող հայկական համայնքների ստեղծման պատմությունն է՝ սկսած այդ տարածաշրջանում հայերի ոտք դնելու ժամանակից մինչև մեր օրերը: Գրքում նաև ներառված է «Էրեբունի» ազգային- մշակութային ընկերության 30-ամյա գործունեության պատմությունը:
Օրերս Երևանում գիրքն արժանացել է Ն.Մառի անվան հայագիտության միջազգային երկրորդ գիտական մրցույթի մրցանակի: Մրցույթը կազմակերպվել է Երևանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի և Ռուս-հայկական համալսարանի արևելագիտության ինստիտուտի կողմից: Այդ առիթով համալսարանում մայիսի 30-ին տեղի է ունեցել գրքի շնորհանդեսը և հանդիպումը գիքի հեղինակների հետ:
Գրողների միությունում Էդվարդ Միլիտոնյանի և գրքի հեղինակների հետ ծավալված ջերմ զրույցի ընթացքում Անդրեյ Դոնչենկոն ՀԳՄ նախագահին նվիրեց իրենց հեղինակած գիրքը, ինչպես նաև Վլադիկավկազի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն նվիրված պատկերազարդ ալբոմը: