ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱՊԵՐ

ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱՊԵՐ

Հուլիսի 4-ին ՀԳՄ-ում տեղի ունեցավ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի հանդիպումը Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակութային  խորհրդական Մոհամմադ Ասադի Մովահեդի հետ: Քննարկվեցին հայ-իրանական գրական ծրագրերը, փոխայցելություններին, գրքերի շնորհանդեսներին, գրական միջոցառումներին վերաբերող հարցեր: Մոհամմադ Ասադի Մովահեդը ներկայացրեց այն մշակութային ծրագրերը, որ իրականացնում է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատունը Հայաստանում և խոսեց, մասնավորապես, դասախոսների, ուսուցիչների և ուսանողների՝ Իրան կազմակերպվող այցելությունների մասին: Նա տեղյակ էր ՀԳՄ-ի հայ-իրանական գրական կապերին և հավաստիացրեց նրանց շարունակման մասին:  Նա ցանկություն հայտնեց Իրանում տպագրել հայ գրողների հեղինակած «Իրանի արևը» գիրքը, որ պարսկերեն է թարգմանել Գարուն Սարգսյանը: