ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
14.02.2022
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Փետրվարի 19-ին՝ Հովհ. Թումանյանի ծննդյան օրը՝ ՀԳՄ-ի հռչակած Գիրք նվիրելու օրը, տեղի է ունենալու օրվա խորհրդին նվիրված արարողություն ՀԳՄ-ի շենքի դիմաց ժամը 13.00-ին։
ՀԳՄ անդամներին խնդրում ենք ներկա լինել իրենց կամ այլ հեղինակների գրքերով՝ մասնակցելու նվիրատվությանը։
Սիրելի՛ ընթերցողներ, այդ օրը, եթե անցնելու լինեք Բաղրամյան պողոտայով, առաջարկում ենք ներկա լինել արարողությանը։
Տեղեկացնում ենք, որ վերջին տարիներին այդ օրը հանրապետության մարզերում և ՀՀ-ից դուրս հայաշատ վայրերում անցկացվում է Գիրք նվիրելու օրը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ