ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Համաձայն ՀԳՄ-ի ՀՀ պաշտ­­պա­­նության նախարարության հետ 2014 թ. հաստատված համագործակցության ծրագրի, հայտարարվում է ՀՀ անկախության 25-ամյա ընթացքում ձևավորված և կայացած Հայոց բանակին նվիրված և նորօրյա հերոսամարտերի թեմաներով գրականության 2016 թ. մրցանակաբաշխություն:
Սահմանվում են մրցանակներ հետևյալ անվանակարգերում՝
ա) Գեղարվեստական արձակ
(վեպ, վիպակ, պատմվածք)
I մրցանակ – 75.000 դր.
II մրցանակ – 55.000 դր.
III մրցանակ – 35.000 դր.
բ) Պոեզիա
(պոեմ, բանաստեղծական շարք)
I մրցանակ – 75.000 դր.
II մրցանակ – 55.000 դր.
III մրցանակ – 35.000 դր.
գ) Հրապարակագրություն (հոդվածներ, ակնարկներ)
3 մրցանակ – յուրաքանչյուրը 35.000 դր.
դ) Հայոց բանակին նվիրված գրական անթոլոգիաներ, գրական-տեսական աշխատություններ՝
3 մրցանակ – յուրաքանչյուրը 35.000 դր.
ե) դիպլոմներ:
Պետք է ներկայացվեն 2015 թվականին և մինչև 2016 թվականի մայիսի 30-ը տպագրված ստեղծագործությունները՝ Հայաստանի գրողների միություն (Մարշալ Բաղրամյան 3), 2-րդ հարկ, Հ. Նազարյանին, հեռ.՝ 56-45-70:
Մրցանակաբաշխության արդյունքները կամփոփվեն 2016 թվականի հունիսին: