ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
10.04.2019
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԳՄ-ի և Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) հետ համատեղ հայտարարվում է Հայոց երկրապահին, ազատամարտիկներին նվիրված գրական տարբեր ստեղծագործությունների 2019 թ.
մրցանակաբաշխություն։
Սահմանվում է մեկ մրցանակ 2019 թվականի ընթացքում մամուլում հրապարակված կամ առանձին գրքով տպագրված ստեղծագործության համար։
Մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել ՀԳՄ անդամները, ինչպես նաև Հայոց բանակում ծառայող և ստեղծագործող զինվորներն ու սպաները։
Ստեղծագործությունները պետք է ներկայացվեն (մինչև դեկտեմբերի 25-ը ներառյալ)՝ Հայաստանի գրողների միություն (Մարշալ Բաղրամյան 3), 2-րդ հարկ, Հ. Նազարյանին, հեռ.՝ 56-45-70։
Մրցանակաբաշխության արդյունքները կամփոփվեն 2020 թվականի հունվարին։