ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն ՀԳՄ-ի ՀՀ պաշտպանության նախարարության հետ 2014 թ. հաստատված համագործակցության ծրագրի, հայտարարվում է Հայոց բանակին նվիրված և նորօրյա հերոսամարտերի թեմաներով գրականության 2019 թ.

մրցանակաբաշխություն։

Սահմանվում են մրցանակներ հետևյալ անվանակարգերում՝

ա) Գեղարվեստական արձակ (վեպ, վիպակ, պատմվածք)

բ) Պոեզիա (պոեմ, բանաստեղծական շարք)

գ) Հրապարակագրություն (հոդվածներ, ակնարկներ)

դ) Հայոց բանակին նվիրված գրական-տեսական աշխատություններ։

Մրցանակաբաշխությանը  կարող են մասնակցել ՀԳՄ անդամները, ինչպես նաև Հայոց բանակում ծառայող և ստեղծագործող զինվորներն ու սպաները։

Պետք է ներկայացվեն 2019 թվականի ընթացքում մամուլում հրապարակված կամ առանձին գրքով տպագրված ստեղծագործությունները ( մինչև դեկտեմբերի 25-ը ներառյալ)՝ Հայաստանի գրողների միություն (Մարշալ Բաղրամյան 3), 2-րդ հարկ, Հ. Նազարյանին, հեռ.՝ 56-45-70։

Մրցանակաբաշխության արդյունքները կամփոփվեն 2020 թվականի հունվարին։