ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Թարյան – Մխիթարյան ընտանիքի «Հայրենանվեր» գրական մրցանակաբաշխություն

Մրցանակները շնորհվում են գեղարվեստական Արձակ, Պոեզիա, մանկապատանեկան գրականություն, դրամատուրգիա անվանակարգերում։ Մրցանակաբաշխությանը  մասնակցում են Հայաստանի գրողների միության անդամները։ Ներկայացված ստեղծագործությունները պետք է գեղարվեստական մակարդակով պատկերեն հայ մարդու ներաշխարհը, ազգային կյանքը և վեր հանեն հասարակական կարևոր խնդիրներ՝ առաջնորդվելով համազգային ու բարոյական բարձր գիտակցությամբ։ 

Յուրաքանչյուր անվանակարգում սահմանվում է 3 մրցանակ, հետևյալ մրցանակային գումարով.

1-ին մրցանակ՝ 85.000 դրամ,

2-րդ մրցանակ՝ 50.000 դրամ

                        3-րդ մրցանակ՝ 40.000 դրամ։

Ներկայացվող գրքերը պետք է տպագրված լինեն տվյալ տարում։ Գործերն ընդունվում են մինչև 2025 թ. դեկտեմբերի 20-ը։

Մրցանակաբաշխության արդյունքներն ամփոփվում են հաջորդ տարվա հունվարին՝ հանձնաժողովի կողմից՝ փակ-գաղտնի քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ։ Յուրաքանչյուր հեղինակ մրցանակի կարող է հավակնել միայն մեկ անվանակարգում։

Գրքերը ներկայացնել Գրողների միություն (Բաղրամյան 3), ՀԳՄ գործերի կառավարիչ Հ. Նազարյանին։ Հեռախոս՝ 56-45-70։