ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի գրողների միությունը «Արմավ» հրատարակչության հետ համատեղ հրատարակության է պատրաստում քառասուն տարեկանից բարձր ժամանակակից արձակագիրների և բանաստեղծների միացյալ անթոլոգիա։ Պոեզիա՝ յոթանասուն տողի սահմանում, արձակ՝ մինչև չորս էջ։
Ի գիտություն հեղինակների՝ ստեղծագործությունները պետք է ներկայացվեն միայն մեկ ժանրով, և անհրաժեշտ է կցել լուսանկար և ծննդյան տարեթիվ։
Վերջերս հրատարակվել են մինչև քառասուն տարեկան հեղինակների, Արցախի և սփյուռքի մի հատվածի գրողների անթոլոգիաները։ Ուստի այս անթոլոգիան ընդգրկելու է միայն Հայաստանի ՀԳՄ անդամ գրողներին։ Նախաձեռնությունը մատենաշարային բնույթ է կրում, որի համակարգողն է նյույորքաբնակ Հրանդ Մարգարյանը։
Ստեղծագործություններն ուղարկել wua34@mail.ru հասցեով կամ հանձնել գրքի կազմող Էդվարդ Միլիտոնյանին։
Վերջնաժամկետը՝ հոկտեմբերի 31։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ