ՀԱՅԿ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Գրականագետ, էպոսագետ, բան. գիտ. թեկնածու, դոցենտ, ՀԳՄ անդամ 2013 թ.

Ծնվել է 1982 թ. սեպտեմբերի 19-ին, Երևանում։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը և ասպիրանտուրան։ ԵՊՀ հայ գրականության ամբիոնի դասախոս է, Մաշտոցի անվան Մատենադարանի ավագ գիտաշխատող։ Աշխատում է նաև “Շողակաթ” հեռուստաընկերությունում որպես սցենարիստ, խմբագիր և լրագրող։ Հեղինակ է մշակութային, հոգևոր-կրոնական բնույթի մի շարք տեսաֆիլմերի։ “Թեմա” հաղորդաշարի հեղինակն է ու վարողը։ Հեղինակ է հայ ժողովրդական բանահյուսության, հայ հին, նոր և ժամանակակից գրականության վերաբերյալ բազմաթիվ հոդվածների և ուսումնասիրությունների։

ԵՐԿԵՐ

1. Առասպելաստեղծ աշխարհայացք և ստեղծագործական մեթոդ (դասախոսություն), Եր., 2013։

2. Զուգահեռ ընթերցումներ (ուսումնասիրություններ և հոդվածներ), Եր., 2012։

 

Հասցե՝ Երևան 74, Վերին Շենգավիթ

10-րդ փողոց, տուն 23

հեռ.՝ 093 80 45 61

Էլ. փոստ՝ hayk.hambardzumyan1982@gmail.com