ՀԱՅԿ ԲԱԽՉԻՆՅԱՆ
Գրականագետ, թարգմանիչ, ՀԳՄ անդամ 2009 թ.
Ծնվել է 1973 թ-ի հուլիսի 8-ին Ալավերդի քաղաքում (ՀՀ Լոռու մարզ):
Ավարտել է Թբիլիսիի պետական մանկավարժական համալսարանի հայ-վրացական բանասիրության ֆակուլտետը և Բաթումիի Շոթա Ռուսթավելու անվան պետական համալսարանի ասպիրանտուրան:
Հայ-վրացական և հայ-լիտվական գրական կապերի ուսումնասիրությանը նվիրված նրա հոդվածներն ու թարգմանությունները տպագրվել են գրական մամուլում:
ԵՐԿԵՐ
1. Հայաստանը Կոնստանտինե Գամսախուրդիայի ստեղծագործություններում (հայ-վրացական կապերի մասին), Եր., 2008։
2. Դիմակայության բարիկադների վրա, Եր., 2007։
3. Ցնցոտիների մեջ փաթաթված խաչերը, Եր., 1999։
ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (լիտվերենից, ռուսերենից)
1. Ալգիմանտաս Բուչիս, Քո թշնամու թշնամին, Եր., 2004։
2. Յուրի Վինագրադով, Քաղցր տաժանակրություն, Եր., 2003։
Հասցե՝ ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր,
Աղայան 87, բն. 12
հեռ. բն. 0322 2-85-36, բջջ. 077 88 04 04։