ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ»

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

/Նոր խմբագրությամբ/

2015 թ. – Երևան

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1.1. «Հայաստանի gրողների միություն» հասարակական կազմակերպությունը  /այսուհետ` կազմակերպություն/  անձանց շահերի ընդհանրության հիման վրա, ոչ կրոնական հոգևոր և ոչ նյութական այլ պահանջմունքներ բավարարելու նպատակով ստեղծված կամավոր հասարակական միավորում է, որը «Հայաստանի գրողների միավորում» հասարակական կազմակերպության անվանափոխությամբ gրանցված կազմակերպություն է:

1.2. Կազմակերպությունը gործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:

1.3. Կազմակերպության գործունեության սկզբունքներն են՝ օրինականությունը,  կամավորությունը, իրավահավասարությունը, ինքնակառավարումը և հրապարակայնությունը:

1.4. Կազմակերպությունը գործում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում և օտարերկրյա պետություններում՝ այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

1.5. Կազմակերպության հայերեն լրիվ անվանումն է` «Հայաստանի գրողների միություն» հասարակական կազմակերպություն:

1.6.  Կազմակերպության գտնվելու վայրն է՝ ք.Երևան, Մարշալ Բաղրամյան 3, Գրողների տուն£

2. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ (ԱՌԱՐԿԱՆԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

2.1 Կազմակերպության գործունեության նպատակները (առարկան) և խնդիրներն են՝

օրենքով սահմանված կարգով՝

• Կազմակերպել գրական գործընթացը.

• Աջակցել հայ գրականության զարգացմանն ու տարածմանը.

• Սփյուռքի հայ գրողների հետ ստեղծել միասնության, ստեղծագործական և փոխհամագործակցության մթնոլորտ, սերտորեն համագործակցել Սփյուռքի գրողների հետ.

• Աջակցել հայ գրականության ուսումնասիրությանը, մեկնաբանությանը, թարգմանությանը և տարածմանը նպաստող այլազգի ստեղծագործողներին.

• Նպաստել կազմակերպության անդամների հեղինակային իրավունքների իրականացմանը ՀՀ-ում և այլ պետություններում, գրական ժառանգության հրատարակմանն ու տարածմանը, կազմակերպության անդամների սոցիալական, ստեղծագործական պայմանների բարելավ-մանը, սկսնակ ստեղծագործական ուժերի հայտնաբերմանն ու ձևավորմանը.

•  իրականացնել հրատարակչական գործունեություն.

•  համակարգել գրական տեղեկատվությունը.

• կազմակերպել գրական-ստեղծագործական քննարկումներ, նախաձեռնել գիտաժողովներ, սեմինարներ, կլոր սեղաններ, խորհրդակցություններ, գրական-մշակութային միջոցառումներ.

• Նպաստել ստեղծագործության և մշակութային ոլգործողների կոլեկտիվ և անհատական մասնակցությանը ազգային-հասարակական, սոցիալական, կրթամշակութային, բնապահպանական և հասարակական նշանակություն ունեցող այլ ծրագրերի իրականացմանը.

• Համախմբել կազմակերպության անդամների ներդրումները, ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից ստացված միջոցները և դրանք նպատակաուղղել կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացմանը:

• Հաստատել գործնական կապեր համանման գործունեություն իրականացնող այլ կազմակերպությունների հետ.

• Ներկայացնել և պաշտպանել իր անդամների իրավունքներն ու շահերը պետական և ոչ պետական մարմիններում, հիմնարկներում և այլ կազմակերպություններում:

 2.2. Կազմակերպությունն իրականացնում է նաև ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ ծրագրեր:

3. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆԴԱՄԱԳՐՎԵԼՈՒ ԵՎ ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԿԱՐԳԸ

3.1. Կազմակերպության անդամ կարող է դառնալ Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև օտարերկրյա ցանկացած քաղաքացի և քաղաքացիություն չունեցող անձ, Սփյուռքի հայազգի քաղաքացիները, հայաստանաբնակ այլազգի գրող, ով ցանկանում է մասնակցել նրա  գործունեությանը և ընդունում է  Կազմակերպության կանոնադրությունը:

3.2. Կազմակերպության անդամ դառնալու ցանկություն ունեցող անձը գրավոր դիմում է Կազմակերպության վարչությանը (այսուհետև՝ Վարչություն): Սփյուռքի հայազգի քաղաքացիները կարող են անդամագրվել Կազմակերպությանը՝ նախապես ստանալով համապատասխան երկրի (ըստ վերջին մշտական բնակության վայրի) Գրողների միության երաշխավորությունը£ Վերջինիս միջնորդագրի և քաղաքացու դիմումի համաձայն Կազմակերպության նախագահությունը /այսուհետ՝ Նախագահություն/ կանոնադրությամբ սահմանված կարգով որոշում է կայացնում Սփյուռքի հայազգի քաղաքացուն կազմակերպության անդամության շարքերն ընդունելու մասին, իսկ եթե տվյալ երկրում չկա Գրողների միություն, ապա Կազմակերպությանը անդամագրվելու համար Կազմակերպության նախագահությանը անմիջապես կարող է իր դիմումը հանձնել Սփյուռքի հայազգի քաղաքացին հեռահաղորդակցության միջոցներով (էլեկտրոնային կապ, փոստային կապ, հեռախոսակապ, նամակագրություն):

3.3. Կազմակերպության անդամության մեջ ընդունելու հարցը լուծում է Վարչությունը£

3.4. Կազմակերպությանն անդամագրված անձն ազատ է դուրս գալու Կազմակերպությունից: Կազմակերպության անդամությունից զրկումը տեղի է ունենում Վարչության որոշմամբ:

3.5. Կազմակերպության այն անդամը, որ Վարչության կողմից սահմանված լինելու դեպքում երկու տարի անընդմեջ չի վճարում անդամավճար, կամ պարբերաբար խախտում է սույն Կանոնադրությունը, Վարչության որոշմամբ զրկվում է անդամությունից կամ ժամանակավորապես կասեցվում է նրա անդամությունը£ Վերստին նրա անդամագրումը կատարվում է ընդհանուր հիմունքներով£

4.ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

4.1. Կազմակերպության անդամն իրավունք ունի՝

ա/ ընտրել և ընտրվել Կազմակերպության բարձրագույն և այլ մարմիններում, ընդ որում, ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմիններում կարող է ընտրվել 18 տարին լրացած անձը.

բ/ Կազմակերպության աշխատանքները բարելավելու նպատակով, նրա ղեկավար մարմիններին ներկայացնել դիմումներ, առաջարկություններ և բողոքներ.

գ/  սպառիչ տեղեկատվություն ստանալ Կազմակերպության գործունեության մասին.

դ/  ազատ դուրս գալ Կազմակերպությունից.

ե/ Կազմակերպությունից ստանալ իրավական օգնություն՝ ուղղված իր օրինական շահերի պաշտպանությանը.

զ/ մասնակցել Կազմակերպության կողմից կազմակերպված միջոցառումներին.

է/ Կազմակերպության նախագահի և Վարչության ոչ կանոնադրական գործունեության դեմ բողոքարկել համագումարին կամ դատարան՝ օրենքով սահմանված կարգով:

4.2.  Կազմակերպության անդամը պարտավոր է՝

ա/  հոգ տանել Կազմակերպության հեղինակության մասին, բարձր պահել նրա հեղինակությունը.

բ/ կատարել Կազմակերպության կանոնադրության պահանջները, ղեկավար մարմինների որոշումները.

գ/ մուծել մուտքի վճար և տարեկան անդամավճար՝  Վարչության կողմից սահմանված լինելու դեպքում, որոնց չափն ու վճարման կարգը սահմանում է Վարչությունը.

դ/ բարեխղճորեն կատարել իր վրա դրված պարտականությունները.

ե/ Կազմակերպությանն անդամագրված արտերկրի քաղաքացի սփյուռքահայ գրողների իրավունքներն ու պարտականությունները սահմանում է Վարչությունը, որի հիման վրա առանձին դեպքերի վերաբերյալ որոշումներ է կայացնում քարտուղարությունը:

4.3. Կազմակերպության կանոնադրությունը խախտող կամ իր պարտականությունները չկատարող անդամի նկատմամբ Կազմակերպության Համագումարի կամ Վարչության կողմից կարող են կիրառվել կարգապահական տույժի միջոցներ՝ նկատողություն, Կազմակերպության անդամությունից զրկում:

5. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

5.1. Կազմակերպությունը հանդիսանում է իրավաբանական անձ՝ պետական գրանցման պահից:

5.2. Կազմակերպությունն ունի առանձնացված գույք, ինքնուրույն հաշվեկշիռ, հայերեն, ռուսերեն, անգլերեն անվանումներով կլոր կնիք՝ խորհրդանիշով, որտեղ պատկերված է Մասիս սարի վերևից ճառագող բացված գիրք, որի աջ և ձախ կողմերում տեղադրված են ցորենահասկեր, և լեռան ստորոտում՝ երկու փետուրներով շրջանակված խաղողի ողկույզ /խորհրդանիշի պատկերը կցված է կանոնադրությանը, որպես հավելված/, ունի դրոշմ, հաշվարկային հաշիվ բանկում՝ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա արժույթով, իր անունից կարող է ձեռք բերել գույքային և ոչ գույքային իրավունքներ և կրել պարտականություններ, որպես հայցվոր և պատասխանող հանդես գալ դատարանում:

5.3. Կազմակերպությունն ինքնուրույն է որոշում իր կազմակերպական կառուցվածքը, խնդիրները, նպատակները և գործունեության ձևերը:

5.4. Կազմակերպությունն իր կանոնադրությամբ նախատեսված նպատակները և խնդիրներն իրականացնելու համար, օրենքով սահմանված կարգով, իրավունք ունի՝

ա/ տեղեկատվություն տարածել իր գործունեության մասին.

բ/ հիմնադրել լրատվության միջոցներ.

գ/ կազմակերպել հավաքներ.

դ/ ներկայացնել և պաշտպանել իր անդամների իրավունքները և օրինական շահերն այլ կազմակերպություններում, դատարանում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում.

ե/ իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն՝ իր կողմից հիմնադրված տնտեսական ընկերությունների միջոցով.

զ/ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք բերել, վարձակալել և օգտագործել անշարժ գույք, տրանսպորտային միջոցներ, օրենքով չարգելված այլ գույք.

է/ օտարել կամ վարձակալության կամ անվճար օգտագործման հանձնել Կազմակերպությանը պատկանող ցանկացած անշարժ և շարժական գույք.

ը/ կնքել օրենսդրությամբ չարգելված պայմանագրեր և այլ գործարքներ.

թ/ ինքնուրույն կազմավորել և տնօրինել իր ֆինանսական ռեսուրսները, այդ թվում՝ փոխառու միջոցների ներգրավմամբ, Հայաստանի Հանրապետությունում և այլ պետություններում ստանալ վարկեր, դրամաշնորհներ, այդ թվում՝ արտարժույթով.

ժ/ իրականացնել ինքնուրույն արտաքին գործունեություն, այդ թվում՝ կնքել համաձայնագրեր օտարերկրյա ոչ առևտրային և ոչ կառավարական կազմակերպությունների հետ, անդամակցել միջազգային հասարակական  կազմակերպություններին, իր անդամներին և այլ անձանց գործուղել արտասահմանյան երկրներ, հրավիրել այլ երկրներից քաղաքացիներ, ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ օտարերկրյա պետություններում՝ այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

6. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

6.1. Կազմակերպությունը պարտավոր է՝

ա/ ցանկացած ֆիզիկական անձի պահանջով յոթ օրացուցային օրվա ընթացքում նրան հնարավորություն տալ ծանոթանալու Կազմակերպության կանոնադրությանը.

բ/ օրենքով սահմանված կարգով վարել գործավարություն և հաշվապահական հաշվառում.

գ/ իր գործունեության և գույքի օգտագործման հաշվետվությունները ներկայացնել Կազմակերպության Համագումարի հաստատմանը ոչ պակաս, քան չորս տարին մեկ անգամ՝ ապահովելով այդ հաշվետվությունների հրապարակայնորեն մատչելի լինելը.

դ/ պետական կառավարման լիազորված մարմնի պահանջով նրան տրամադրել իր բարձրագույն և այլ մարմինների որոշումների պատճենները, Կազմակերպության գործունեության մասին այլ փաստաթղթեր, թույլատրել այդ մարմինների ներկայացուցիչներին ներկա գտնվելու Կազմակերպության Համագումարին.

ե/ օրենքով նախատեսված դեպքերում և կարգով տեղեկատվություն ու հաշվետվություններ ներկայացնել պետական մարմիններին.

զ/ առանձնացված ստորաբաժանում կամ հիմնարկ ստեղծելու և կազմալուծելու մասին որոշումներ ընդունելուց հետո՝ մեկամսյա ժամկետում դիմել պետական գրանցման մարմին, սահմանված կարգով դրանք հաշվառելու և հաշվառումից հանելու համար.

է/ վարել իր անդամների հաշվառումը.

ը/ առանց լիազորագրի Կազմակերպությունը ներկայացնելու իրավունք ունեցող պաշտոնատար անձի և /կամ/ Կազմակերպության գտնվելու վայրի հասցեի փոփոխման դեպքում, 14 օրացուցային օրվա ընթացքում պետական գրանցման մարմին ուղարկել այդ անձի անձնագրային տվյալները և /կամ/ Կազմակերպության գտնվելու վայրի հասցեի մասին տվյալներ:

7. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

7.1. Կազմակերպության գործունեության և կառավարման ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունքը պատկանում է Կազմակերպության բարձրագույն մարմնին՝ Համագումարին:

7.2. Համագումարը հրավիրվում է 4 տարին մեկ անգամ: Համագումարը հրավիրում, դրա անցկացման կարգն ու ժամկետները որոշում է Վարչությունը: Եթե Կազմակերպության անդամների թվաքանակը անցնում է հարյուրի սահմանը, ապա Վարչության կողմից սահմանված կարգով Համագումարին կարող են մասնակցել  անդամների կողմից ընտրված ներկայացուցչական պատվիրակները՝ ներառյալ ներկայացուցչական պատվիրակներ Սփյուռքի հայազգի քաղաքացիների կողմից ընտրված:  Կազմակերպության արտահերթ Համագումար հրավիրվում է Կազմակերպության անդամների մեկ երրորդի կամ Կազմակերպության Վերահսկիչ հանձնաժողովի (Վերահսկիչի) պատճառաբանված պահանջով` Վարչության կողմից՝ պահանջող կողմի հաստատած օրակարգով՝ ոչ ուշ, քան 14 օրացուցային օրվա ընթացքում:

7.3. Համագումարի բացառիկ իրավասության հարցերն են՝

ա/ Կազմակերպության կանոնադրության հաստատումը, փոփոխումը և լրացումը, նոր խմբագրությամբ կանոնադրության հաստատումը.

բ/ Կազմակերպության ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմինների ընտրությունը, կազմի փոփոխումը, լիազորությունների  դադարեցումը.

գ/ Կազմակերպության գործունեության և գույքի օգտագործման հաշվետվությունների հաստատումը.

դ/ Կազմակերպության վերակազմակերպման և լուծարման մասին որոշման ընդունումը, գույքի փոխանցման ակտի կամ բաժանիչ հաշվեկշռի հաստատումը, բացի դատարանի վճռով վերակազմակերպումից:

7.4. Համագումարը կարող է հարցեր քննարկել և որոշումներ ընդունել, եթե նրան մասնակցում են Կազմակերպության բոլոր անդամների կամ բոլոր պատվիրակների կեսից ավելին: Հարցերի քննարկման ժամանակ որոշումներն ընդունվում են բոլոր անդամների կամ բոլոր պատվիրակների ձայների պարզ մեծամասնությամբ:

Համագումարի ընթացքի արծանագրման փաստաթղթերը պահպանվում են ոչ պակաս, քան 5 տարի ժամկետում£

7.5. Վարչությունն ընտրվում է Համագումարի կողմից 4 տարի ժամկետով:

Վարչությունն աշխատանքներն իրականացնում է նիստերի ձևով, որոնք հրավիրվում են Կազմակերպության նախագահի կողմից ոչ ուշ, քան 6 ամիսը մեկ անգամ: Վարչության արտահերթ նիստ կարող է հրավիրվել Նախագահության պատճառաբանված առաջարկությամբ:

7.6 Վարչությունը՝

ա/ հաստատում է Կազմակերպության նախագահի հաշվետվությունները, այդ թվում՝ Համագումարին ներկայացվող հաշվետվությունը.

բ/ առաջարկություններ է ներկայացնում Համագումարին՝ նրա բացառիկ իրավասությանը վերաբերող հարցերի վերաբերյալ.

գ/ ընդունում է Կազմակերպության անդամ և ազատում կամ զրկում անդամությունից.

դ/ Կազմակերպության  անդամների նկատմամբ կիրառում է խրախուսանքներ և տույժի միջոցներ.

ե/ ղեկավարում է Կազմակերպության գործունեությունը Համագումարների միջև ընկած ժամանակաշրջանում.

զ/ սահմանում է Կազմակերպության անդամների կողմից մուտքի վճարի և անդամավճարի մուծման կարգը, չափերը և ձևերը.

է / ձեռք է բերում, տիրապետում, օգտագործում, տնօրինում, օտարում և դուրս գրում Կազմակերպության՝ մեկ միլիոն դրամը գերազանցող արժողությամբ ցանկացած տեսակի գույքը.

ը/ ստեղծում և լուծարում է Կազմակերպության հիմնարկները, կառուցվածքային ստորաբաժանումները, առանձնացված ստորաբաժանումները (մասնաճյուղեր, ներկայացուցչություններ), ինչպես նաև հաստատում է դրանց կանոնադրությունները.

թ/ հաստատում է Կազմակերպության աշխատակազմի հաստիքացուցակը, աշխատողների վարձատրության կարգն ու չափերը, Նախագահի առաջարկությամբ ընտրում է Վարչության քարտուղարներ.

ժ/ սահմանում է Կազմակերպության ղեկավար մարմիններում ընդգրկված անձանց վարձատրության կարգը և չափը.

ժա/ հաստատում է Կազմակերպության հաշվապահական հաշվառման հաշվետվությունները.

ժբ/ իրավունք ունի քննարկել և լուծել Կազմակերպության գործունեությանն ու կառավարմանն առնչվող ցանկացած հարց, բացառությամբ Համագումարի բացառիկ իրավասությանը վերապահվածներից:

7.7. Վարչությունը կարող է հարցեր քննարկել և որոշումներ կայացնել, եթե նրա  նիստերին մասնակցում է անդամների առնվազն երկու երրորդը: Վարչության որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում, Նախագահի ձայնը վճռորոշ է:

Վարչությունն իր կազմից 4 տարի ժամկետով ընտրում է Կազմակերպության Նախագահություն, որի թվաքանակը և լիազորությունները հաստատում է Վարչությունը: Նախագահությունն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի ձևով, որոնք հրավիրվում են ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ:

7.8. Նախագահության իրավասություններն են.

• Նախապատրաստում է Համագումարը և Վարչության նիստերը.

• սահմանում է Վարչության քարտուղարների գործունեության ոլորտները և աշխատանքային պարտականությունները.

• Նախագահի առաջարկությամբ, հաստատում է իր հիմնադրած ընկերությունների ղեկավարներին, հրատարակչությունների, գրական մամուլի խմբագիրներին, ստեղծագործական օղակների համակարգողներին, գրական ֆոնդի ղեկավարին, ինչպես նաև հիշյալ կառույցների կանոնադրությունները.

• հաստատում է ընթացիկ տարվա աշխատանքային գործունեության ժամանակացույցը.

• Կազմակերպության անդամների նկատմամբ կիրառում է խրախուսանքի («Գրական վաստակի համար» մեդալ, շնորհակալագրեր և այլն) և տույժի միջոցներ (նկատողություն, խիստ նկատողություն, անդամության ժամանակավոր կասեցում):

7.9 Նախագահությունը կարող է հարցեր քննարկել և որոշումներ կայացնել, եթե նիստին մասնակցում է իր անդամների առնվազն երկու երրորդը: Նախագահության որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ:

7.10. Կազմակերպության քարտուղարությունն ընտրվում է Նախագահության կողմից, բաղկացած է երկու քարտուղարից և Նախագահից, որը ղեկավարում է Քարտուղարության աշխատանքները:

7.11 Քարտուղարությունը՝

ա/ վարում է աշխատակազմի ընթացիկ գործունեությունը, իրականացնում է Վարչության որոշումներն ու հաստատված ծրագրերը, կատարում է Նախագահության և Նախագահի հանձնարարականները.

բ/ ընդունում է որոշումներ իր իրավասության սահմաններում:

7.12 Կազմակերպության Նախագահն ընտրվում է Համագումարի կողմից 4 տարի ժամկետով:

7.13 Կազմակերպության Նախագահը՝

ա/ ղեկավարում է Վարչության և Նախագահության աշխատանքները և վարում է դրանց նիստերը.

բ/ ներկայացնում է Կազմակերպությունն առանց լիազորագրի.

գ/ արձակում է հրամաններ, տալիս է լիազորագրեր.

դ/ օրենքով սահմանված կարգով կնքում է գործարքներ, ստորագրում է պայմանագրեր, ֆինանսական փաստաթղթեր, բացում բանկային հաշիվներ.

ե/ Վարչության հաստատմանն է ներկայացնում աշխատակազմի հաստիքացուցակը.

զ/ ձեռք է բերում, տիրապետում, օգտագործում, տնօրինում, օտարում և դուրս գրում Կազմակերպության՝ մինչև մեկ միլիոն դրամ արժողության ցանկացած տեսակի գույքը:

7.14 Կազմակերպության Վերահսկիչ հանձնաժողովըª բաղկացած 5 անդամից (Վերահսկիչ), ընտրվում է Համագումարի կողմից 4 տարի ժամկետով: Վարչության անդամները և Կազմակերպության Նախագահը չեն կարող լինել Վերահսկիչ հանձնաժողովի անդամներ:

7.15 Վերահսկիչ հանձնաժողովն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի ձևով, որոնք հրավիրվում են տարեկան առնվազն մեկ անգամ: Նիստ կարող է հրավիրվել նաև Կազմակերպության անդամների 20 տոկոսի, Հանձնաժողովի անդամների մեկ երրորդի, Կազմակերպության Նախագահի կամ Վարչության պահանջով:

7.16 Կազմակերպության Վերահսկիչ հանձնաժողովը կարող է հարցեր քննարկել և որոշումներ կայացնել, եթե նիստերին մասնակցում է հանձնաժողովի անդամների առնվազն երկու երրորդը: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում, Հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է: Եթե վերահսկող մարմինը Վերահսկիչն է, ապա նա որոշումներ է ընդունում միանձնյա:

7.17. Վերահսկիչ հանձնաժողովը կարող է Կազմակերպության Նախագահից և այլ աշխատողներից պահանջել Կազմակերպության գործունեությանն առնչվող ցանկացած տվյալ և հաշվետվություն:

7.18. Վերահսկիչ հանձնաժողովը պարտավոր է հաշվետվություն ներկայացնել Համագու-մարին՝ Կազմակերպության գործունեության, հաշվեկշռի, գույքի պահպանման և այլ ամփոփ տվյալների ստուգման արդյունքների մասին:

8. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ,

ԳՈՅԱՑՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ

8.1 Կազմակերպության գույքը հանդիսանում է Կազմակերպության սեփականությունը:

8.2 Կազմակերպությունը որպես սեփականություն կարող է ունենալ անշարժ գույք, տրանսպորտային միջոցներ, սարքավորումներ, դրամական միջոցներ, արժեթղթեր և օրենքով չարգելված այլ գույք: Կազմակերպության անդամը նրա սեփականության նկատմամբ բաժնային իրավունք չունի:

8.3 Կազմակերպության սեփականության գոյացման աղբյուրներ կարող են լինել՝

ա/ Կազմակերպության անդամների մուտքի վճարները, անդամավճարները, դրամական և նյութական ներդրումները.

բ/ բանկային հիմնակներից ստացված վարկերը.

գ/ դրամաշնորհները.

դ/ բարեգործական ներդրումները, քաղաքացիների և կազմակերպությունների նվիրատվու-թյունները.

ե/ հովանավորներից /տեղական և արտերկրյա/ ստացված գումարները.

զ/ Կազմակերպության հիմնադրած տնտեսական ընկերությունների կողմից փոխանցված գումարները.

է/ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ մուտքեր:

8.4 Կազմակերպության սեփականությունը գտնվում է Հայաստանի Հանրապետության  պաշտպանության ներքո:

8.5 Կազմակերպության սեփականությունը կարող է բռնագանձվել միայն դատարանի կողմից՝ օրենքով սահմանված կարգով:

8.6 Կազմակերպության միջոցները կարող են օգտագործվել միայն կազմակերպչական ծախսերի և կանոնադրությամբ սահմանված նպատակների ու խնդիրների իրականացման համար:

9. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ  ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ, ԼՈՒԾԱՐՈՒՄԸ, ԼՈՒԾԱՐՄԱՆ

ԴԵՊՔՈՒՄ  ԳՈՒՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

9. 1 Կազմակերպությունը կարող է լուծարվել Համագումարի կամ դատարանի որոշմամբ:

Համագումարը կազմավորում է լուծարային հանձնաժողով և օրենքով նախատեսված կարգով սահմանում լուծարման կարգն ու ժամկետները:

9.2 Կազմակերպության լուծարման ավարտին լուծարային հանձնաժողովը, պարտադիր վճարումներն իրականացնելուց հետո մնացած գույքը, Համագումարի որոշմամբ սահմանված կարգով, օգտագործում է Կազմակերպության կանոնադրական նպատակների և խնդիրների իրականացման համար, իսկ եթե դա հնարավոր չէ, փոխանցում է պետական բյուջե:

9.3. Կազմակերպությունը կարող է վերակազմակերպվել Համագումարի որոշմամբ կամ օրենքով սահմանված դեպքերում, դատարանի որոշմամբ՝ օրենքով սահմանված կարգով: