ԿԼԱՐԱ ԹԵՐԶՅԱՆ
Արձակագիր, լրագրող, ՀԳՄ անդամ 1995թ.
Ծնվել է 1929թ. օգոստոսի 10-ին, Երևանում։
Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի արևելյան լեզուների բաժինը։ Աշխատել է «Սովետական Հայաստան» ամսագրում և գրեթե կես դար՝ Հայաստանի ռադիոյի գրական-գեղարվեստական հաղորդումների խմբագրությունում։ Հայոց մեծերի հետ նրա հարցազրույցները և ակնարկները հետագայում դարձել են գիրք՝ «Բույլ մեծաց»։ Լրագրողական աշխատանքին զուգահեռ՝ ստեղծագործել է մանուկների և մեծերի համար։ Բազմաժանր հեղինակ է՝ պատմվածք, վիպակ, ռադիոպիես, կինոսցենար, արձակ բանաստեղծություն։ Նրա ստեղծագործությունները հաղորդվել են ռադիոյով, տպագրվել են հայաստանյան գրական մամուլում և արտերկրում (ԱՄՆ, Ուրուգվայ, Լիբանան, Ֆրանսիա, Սիրիա)։ Հեղինակ է 19 գրքի։
ՀՀ Ժուռնալիստների միության անդամ է։
ԵՐԿԵՐ
1. Տարիների շուրջպարը (ընտրանի), Եր., 2011։
2. Ծիծաղի հատիկներ (մանկական), Եր., 2007։
3. Փրկված մասունքներ (հրապարակախոսական և գեղարվեստական), Եր., 2006։
4. Երբ սերն ի աշխարհս եկավ (պատմվածքներ), Եր., 2002։
5. Բույլ մեծաց (հրապարակախոսություն), Եր., 2001։
ՊԱՐԳԵՎՆԵՐ
1. 2008 թ. արժանացել է Մկրտիչ Սարգսյանի անվան գրական մրցանակի։
2. 2006 թ. արժանացել է ՀՀ վարչապետի հուշամեդալի։
3. 2004թ. արժանացել է ՀՀ Ժուռնալիստների միության միջազգային կոնֆեդերացիայի վկայականի։
4. 2001թ. ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինայի կենսագրության ինստիտուտը նրան շնորհել է «Տարվա լավագույն կին» տիտղոսը։
Հասցե՝ Երևան 10, Կենտրոն, Պուշկինի 40, բն. 94 հեռ. բն. 53-20-30։