ԿԱՐԻՆԵ ԱՇՈՒՂՅԱՆ
Բանաստեղծուհի, թարգմանչուհի, հրապարակախոս, ՀԳՄ անդամ 1996 թ.
Ծնվել է 1962 թ. մարտի 20-ին, Արարատի շրջանի Տափերական գյուղում (այժմ՝ ՀՀ Արարատի մարզ)։
Ավարտել է ԵՊՀ փիլիսոփայության և սոցիոլոգիայի ֆակուլտետը, ՀՀ ԳԱԱ փիլիսոփա-յության և իրավունքի ասպիրանտուրան։ Խմբագրել է «Արարատ» մարզային թերթը (1998-2008 թթ.), աշխատել է ՀՀ ՊՆ «Զինվոր» պաշտոնաթերթում և որպես լրագրող՝ տարբեր լրատվա-միջոցներում։ Գիտական և հրապարակախոսական բազմաթիվ հոդվածների հեղինակ է։
Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, պարսկերեն և հոլանդերեն։
ԵՐԿԵՐ
1. Փիլիսոփայական և գեղարվեստական միտքը 13-14-րդ դարերի քերականության հայ մեկնություններում, Եր., 2014։
2. Փորձեր, Եր., 2007։
3. Հմայիլներ (բանաստեղծություններ), Եր., 2006։
4. Բանաստեղծություններ, Եր., 1995։
ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ռուսերենից)
1. Վահան Հովհաննիսյան, Մանդելիոն (վեպ), եր., 2014։
2. Նաթելլա Լալաբեկյան, Բազմակետ (բանաստեղծություններ), Եր., 2011։
Հասցե՝ Երևան
Հեռ.՝ բջջ. 093 30 94 00