ԿԱՄԱՐԻ ՏՈՆՈՅԱՆ

Արձակագիր, հրապարակախոս, դրամատուրգ, ՀԳՄ անդամ 1963թ.

Ծնվել է 1931թ. հուլիսի 15-ին, Երևանում։ Վախճանվել է 12. 02. 2015 թ.

Ավարտել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի տեխնիկումը։ Աշխատել է «Գրական թերթում» որպես հրապարակախոսության և ակնարկի բաժնի վարիչ։ Նրա առաջին պատմվածքը՝ «Մայրամուտ ծննդյան գիշերվա լուսաբացից հետո», տպագրվել է 1956թ. «Սովետական գրականություն» ամսագրում։
Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսային թատրոններում բեմադրվել են նրա մոտ մեկ տասնյակ պիեսները («Աշնանային գնացքում», «Զինվորը», «Վերջին գործուղումը», «Խոսակցություններ սիրո մասին», «Հին սալոնի ժամանակները» և այլն), (ռեժիսորներ Խորեն Աբրահամյան, Մարատ Մարտիրոսյան և ուրիշներ):
Մամուլում լույս են տեսել նրա բազմաթիվ հրապարակախոսական հոդվածները։
Երևանում և Մոսկվայում Անահիտ Բայանդուրի թարգմանությամբ լույս են տեսել Կ. Տոնոյանի «Կյանքի ապտակը», «Անիծյալ անձրև», «Եվ կյանքը թվում է սխալ», «Նիգուլը» և մյուս երկերն ու ժողովածուները:
Հեղինակ է 10 գրքի։

ԵՐԿԵՐ

1. Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը, Եր., 2006։
2. Անտառի բացատում, Եր., 1982։
3. Նիգուլը, Եր., 1974։
4. Անտառի դստեր հեքիաթը, Եր., 1974։
5. Ամենալավ հեքիաթը Կարմիր Գլխարկի մասին, Եր., 1973։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 2006 թ. արժանացել է ՀԳՄ «Տարվա լավագույն դրամատիկական ստեղծագործության համար» մրցանակի։
2. 1970թ. «Ընդմիջում» և «Նիգուլ» պատմվածքների համար արժանացել է «ԺՐցՋոՈ վՈՐՏՊՏՉ»-ի «Տարվա լավագույն պատմվածքների համար» մրցանակի։

Հասցե՝ Երևան 09, Աբովյան 26, բն. 49,
հեռ. բն.՝ 52-10-06