Լյուդվիգ Կարապետյան

Լյուդվիգ Կարապետյան

Կյանքից հեռացել է գրականագետ, հրապարակախոս, բան.գիտ.դոկտոր, ՀԳՄ անդամ Լյուդվիգ Կարապետյանը։ Նա հեղինակ է բազմաթիվ գրականագիտական գրքերի, 50-ից ավելի հայ մանկապատանեկան գրականության պատմությանն ու տեսությանը, նշանավոր գրողներին նվիրված ակնարկների ժողովածուների, գեղարվեստավավերագրական, լրագրագիտական և այլ բնույթի գրքերի:

Նա արժանացել է մի շարք պարգևների և գրական մրցանակների:

Լյուդվիգ Կարապետյանի  հոգեհանգիստը տեղի կունենա  մայիսի 2-ին՝ ժամը 17:30- 20.00-ը  «Լյուառ» սգո սրահում: Հասցեն՝ Սիլիկյան 5, խճուղի 18: Հուղարկավորումը մայիսի 3-ին նույն տեղից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ԳՐՈՂՆԵՐԻ  ՄԻՈՒԹՅՈՒՆ