«ԹՌԻՉՔ ԿՌՈՒՆԿԻ ՀԵՏ» ժամանակակից հայ գրողները՝ պարսկերենով

«ԹՌԻՉՔ ԿՌՈՒՆԿԻ ՀԵՏ»

ժամանակակից հայ գրողները՝ պարսկերենով

«Նաշրէ Սալէսը» հրատարակչութիւնը  1100 տպաքանակով լոյս է ընծայել ժամանակակից հայ բանաստեղծների hավաքածու, որը թարգմանել և կազմել է իրանահայ  գրող, թարգմանիչ և բանաստեղծ Խաչիկ Խաչերը:

Ժողովածուն կոչվում է «Թռիչք կռունկի հետ»: Ընտրուած ու թարգմանուած են  հայ 65 բանաստեղծ` 34-ը` Հայաստանից, 4-ը` Արցախից, մնացեալը` Լիբանանից, Սուրիայից, ԱՄՆ-ից, Վրաստանից եւ այլ երկրներից:

Գրքի նախաբանում թարգմանիչը համառոտ ներկայացնում  է հայոց փոթորկաշատ պատմութիւնը` չշրջանցելով  Մեծ Եղեռնի թեման, հայոց գիր ու գրականութեան զուգադիր կեռմանները: Ընդ որում՝ ժողովածուում տեղ են գտել միայն «ազատ», ոչ յանգաւոր բանաստեղծութիւններ: Տրուած են նաեւ բանաստեղծների լուսանկարներն ու համառօտ, բայց բնութագրիչ կենսագրական տուեալներ: Թարգմանիչն այն համոզումն ունի, որ «…Նկարն ու կենսագրութիւնը պատուհանի դեր են կատարում բանաստեղծի աշխարհը մուտք գործելու համար»:

Խ. Խաչերը անդրադարձել է նաեւ հայ հեղինակներից՝ նախկինում կատարուած թարգմանութիւններին, որոնք հիմնականում կրում են սիրողական մակարդակ:

 

Նելլի ԹԱԴԷՈՍԵԱՆ

«Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնի լրատուական բաժին