ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԴԵՍՊԱՆ
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ԴԵՍՊԱՆ
Հարգելի գործընկերներ.
Հայաստանի գրողների միություն ՀԿ
Հայաստանի կոմպոզիտորների միություն ՀԿ
Հայաստանի նկարիչների միություն ՀԿ
Հայաստանի ճարտարապետների միություն ՀԿ
Հայաստանի թատերական գործիչների միություն ՀԿ
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միություն ՀԿ
Կույրերի և հաշմանդամների հայկական ասոցիացիա ՀԿ
Հայկական խուլերի միություն ՀԿ
Կցում ենք Հայաստանում ԵՄ պատվիրակության դեսպան Ն.Գ Վասիլիս Մարագոսի նամակը:
Լավագույն ցանկություններով՝
Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակություն
Շնորհակալություն Հայաստանում ԵՄ պատվիրակությանը Հայաստանում ստեղծագործական միությունների և այլ հասարակական կազմակերպությունների սեփականության իրավունքի վերաբերյալ Գլխավոր դատախազության կողմից հարուցված ընթացիկ դատական գործընթացի մասին Ձեր նամակի համար:
Թույլ տվեք շեշտել, որ սեփականության ամրագրումը հաստատված է Մարդու իրավունքների Եվրոպական միության խարտիայի 17-րդ հոդվածում։ Նշենք, որ, ԵՄ-ն մեծ նշանակություն է տալիս մշակութային համագործակցությանը, որը հանդիսանում է ԵՄ-Հայաստան ավելի լայն հարաբերությունների անբաժանելի մասը և հավատարիմ է մնում իր ազգային ստեղծագործական հատվածին աջակցելուն:
Այնուամենայնիվ, պետք է հստակեցնեմ, որ Հայաստանում ԵՄ պատվիրակությունը առանձին դատական գործերին միջամտելու մանդատ չունի։ Հետևաբար, դուք կարող եք խնդրո առարկա գործին անդրադառնալ հայկական օրենսդրությամբ նախատեսված դատական պաշտպանության միջոցների կիրառմամբ:
Հարգանքներով,
Վասիլիս Մարագոս