«ԴՐՎԱՏԱՆՔԻ ՄԱԳԱՂԱԹ» ՄՐՑԱՆԱԿ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԳՐՈՂՆԵՐԻՆ

«Դրվատանքի մագաղաթ» մրցանակ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ գրողներին
Հայաստանի գրողների միությունն ու ԱՄՆ Հայ գրողների և Լրագրողների միությունը համատեղ սահմանել են «Դրվատանքի մագաղաթ» խորագրով ամենամյա մրցանակ: Մրցանակը տրվում է սփյուռքահայ ստեղծագործողներին՝ «Լավագույն բանաստեղծ», «Լավագույն արձակագիր», «Լավագույն արվեստագետ» և «Համայնքի սիրելի» անվանակարգերում: 2023 թ.-ին Հայաստանի գրողների միության ներկայացմամբ այդ մրցանակը ստացել էին սփյուռքահայ չորս գրող: 2024թ.-ի մրցանակին են արժանացել Ռումինիայի գրողների միության նախագահ, արձակագիր Վարուժան Ոսկանյանը, թարգմանիչ, հրապարակագիր Մադլեն Գարագաշյանը (Ռումինիա), թատերագիր, բեմադրիչ, թարգմանիչ Հրանդ Մարգարեանը (ԱՄՆ) և բանաստեղծ, թարգմանիչ Ագապի Մկրտչյանը (Գերմանիա): Մրցանակակիրներին տրվում են հուշամրցանակներ և վկայականներ՝ ԱՄՆ Հայ գրողների և Լրագրողների միության նախագահ Վազգեն Վանատուրի և Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի ստորագրությամբ: