ԴԱՎԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Գրականագետ, գրաքննադատ, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ՀԳՄ անդամ 1976 թ.
Ծնվել է 1947 թ. հոկտեմբերի 18-ին, Երևանում։
Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է Հայաստանի ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, եղել է նույն ինստիտուտի փոխտնօրեն՝ գիտության գծով, ԵՊՀ հրատարակչության տնօրեն, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ռուս և արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ։ Ներկայումս որպես գլխավոր մասնագետ աշխատում է ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտում։ «Հայոց լեզու և գրականություն» գիտամեթոդական ամսագրի գլխավոր խմբագիրն է։
Անդամակցել է Հայաստանի տարբեր պարբերականների խմբագրական խորհուրդներին։ Խմբագրել է (1985-1990 թթ.) «Քննադատական տարեգիրք»-ը։ Հեղինակ է 60-ից ավելի գրքերի, 1000-ից ավելի գրականագիտական, քննադատական և հրապարակագրական հոդվածների։
ԵՐԿԵՐ
1. 20-րդ դարի հայ գրողներ (Ակ. Բակունց, Գ. Մահարի, Հ. Սահյան, Պ. Սևակ, Վ. Դավթյան), մատենաշար 5 հատորով), Եր., 2001-2013։
2. Հայ գրականություն (մատենաշար 5 հատորով), Եր., 2000- 2010։
3. Ողբերգական Չարենցը, Եր.,1991։
4. Հայ սովետական պոեզիայի պատմություն, Եր., 1987։
5. Եղիշե Չարենցը և 1920-ական թվականների սովետահայ պոեզիան, Եր.,1983։
ՊԱՐԳԵՎՆԵՐ
1. 2011 թ. արժանացել է ՀՀ արվեստի վաստակագոր գործչի կոչման։
2. 2010 թ. արժանացել է ՀԳՄ «Նիկոլ Աղբալյան» մրցանակի։
3. 2007 թ. արժանացել է ՀՀ Մշակույթի նախարարության և Կրթության և գիտության նախարարության Ոսկե մեդալների։
4. 1984 թ. արժանացել է ՀԳՄ Միքայել Նալբանդյանի անվան մրցանակի։
5. 1980 թ. արժանացել է Հայաստանի Լենինյան կոմերիտմիության մրցանակի։
Հասցե՝ Երևան 14, Ն. Ադոնցի 13, բն. 32,
հեռ. բն. 23-39-51, աշխ. 57-48-20, բջջ. 096 50 17 43