ԳՐՈՂԻ ԱՆՈՒՆՈՎ ՓՈՂՈՑԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒՄ
21.05.2024
ԳՐՈՂԻ ԱՆՈՒՆՈՎ ՓՈՂՈՑԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒՄ
Վերջին երկու տարում Հայաստանի գրողների միության և Երևանի քաղաքապետարանի միջև փոխհամաձայնեցված Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանին հարող փողոցները անվանակոչվել են գրողներ Աղասի Այվազյանի, Պերճ Զեյթունցյանի և Ղուկաս Սիրունյանի անուններով։
Օրերս Երևան քաղաքի ավագանու 2024 թ. մայիսի 14-ի N124-Ն որոշմամբ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Քանաքեռի 14-րդ փողոցն անվանակոչվել է բանաստեղծ, արձակագիր, հրապարակախոս, ազգային-հասարակական գործիչ Մկրտիչ Սարգսյանի անունով՝ «Մկրտիչ Սարգսյան փողոց»։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ