ԳՈՀԱՐ ԳԱԼՍՏՅԱՆԻ «ԲԱՌ ԸՆԴ ԺԱՄԱՆԱԿՍ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ
ԳՈՀԱՐ ԳԱԼՍՏՅԱՆԻ «ԲԱՌ ԸՆԴ ԺԱՄԱՆԱԿՍ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ
Հոկտեմբերի 1-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ Գոհար Գալստյանի «Բառ ընդ ժամանակս» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը: Ելույթ ունեցան ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ՀԳՄ քարտուղար Նորեկ Գասպարյանը, գրքի խմբագիր բանաստեղծ Լևոն Բլբուլյանը, «Գրական թերթ»-ի խմբագիր Կարինե Խոդիկյանը, արձակագիրներ Ալիս Հովհաննիսյանը, Պերճուհի Ավետեանը, բանաստեղծներ Հակոբ Հարությունը, Սերգեյ Վարոսյանը, Անուշ Վարդանյանը, Նանեն, Հերմինե Նավասարդյանը, Անի Տեր-Գուլանյանը և բ.գ.թ. Անահիտ Հակոբյանը: Շնորհանդեսի ընթացքում գրքից բանաստեղծություններ ընթերցեց դերասանուհի Անի Գալստյանը: Շնորհանդեսը վարում էր գրող, գրականագետ Կարինե Ռաֆայելյանը: Ավարտին ելույթ ունեցավ Գոհար Գալստյանը՝ խոսելով իր գրքի մասին և շնորհակալություն հայտնելով հնչած ելույթների ու գնահատանքի համար: