Բակո Սահակյանն ընդունել է Էդվարդ Միլիտոնյանին

12.03.2014
Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը երեկ Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի հետ: Ղարաբաղի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ, Սահակյանը շնորհավորել է Միլիտոնյանին՝ պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ` նրան մաղթելով արդյունավետ աշխատանք: Հանդիպմանը, որին ներկա էր նաև Լեռնային Ղարաբաղի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը, քննարկվել են Ղարաբաղում գրականության զարգացմանը և մշակութային կյանքին վերաբերող մի շարք հարցեր: