ԱՐՑԱԽՅԱՆ ՈԳՈՎ
ԱՐՑԱԽՅԱՆ ՈԳՈՎ
Ապրիլի 11-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ բանաստեղծուհի, արձակագիր, գրականագետ Զինաիդայի (Բալայան-Առաքելյան) ծննդյան 70-ամյակին նվիրված ցերեկույթ: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը շնորհավորեց Զինաիդա Բալայանին հոբելյանի առթիվ՝ նրան հանձնելով ՀԳՄ պատվոգիր՝ Արցախի և Հայաստանի գրական-մշակութային կյանքում ունեցած ծառայությունների համար: Ելույթ ունեցան բանաստեղծ, արձակագիր Կիմ Գաբրիելյանը, բանաստեղծ, գրականագետ Սոկրատ Խանյանը, գրականագետ Պետրոս Դեմիրճյանը, Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի մշակույթի բաժնի ղեկավար Անահիտ Դանիելյանը, Արցախի պետական համալսարանի գրականության և ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ ու այժմ Երևանի պետական համալսարանի դասախոս Նոնա Դավթյանը և այլոք: Զինաիդա Բալայանը խոսեց իր ստեղծագործության ու արցախյան դժվարին օրերի մասին, բանաստեղծություն ընթերցեց ևշնորհակալություն հայտնեց պատվոգրի ու ելույթների համար: Ցերեկույթի ընթացքում Զինաիդա Բալայանի «Քերթվածներ յոթնացոլումի» ժողովածուից բանաստեղծություններից արտասանեց ասմունքող Գայանե Սամվելյանը: