«ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» 4, 2015
«ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» 4, 2015
Լույս է տեսել «Արտասահմանյան գրականություն» ՀԳՄ թարգմանական գրական հանդեսի 2015 թ. չորրորդ համարը: Համարում տեղ են գտել Ջեյմս Ջոյսի «Երկու ասպետներ» (թարգմ. անգլերենից Արամ Արսենյան), Թոմաս Սըթրնս Էլիոթի «Ավանդույթն ու անհատի տաղանդը» (թարգմ. անգլերենից Լուսինե Հայրապետյան) ստեղծագործությունները, Նազըմ Հիքմեթի բանաստեղծությունները (թարգմ. Արթուր Անդրանիկյան, թուրքերենից տողացի թարգմ. Գևորգ Կալլոշյան), հատվածներ Դեն Բրաունի «Ինֆեռնո» վեպից (թարգմ. անգլերենից Վահե Արսեն), Հայմիթո ֆոն Դոդերերի «Երկու սուտ կամ մի անտիկ ողբերգություն գյուղում» արձակ գործը (թարգմ. գերմաներենից Կառլեն Մատինյան), Միգել դե Ունամունոյի «Երեք խրատական նովելներ և մեկ նախաբան» վեպը` կրճատումներով (թարգմ. իսպաներենից Ռուզաննա Պետրոսյան), Գյունթեր Գրասի «Գրականությունը և հեղափոխությունը կամ հովվերգորեն փռշտացող փայտե ձին» (թարգմ. գերմաներենից Թագուհի Հակոբյան): Խմբագիր` Վահե Արսեն: